Միտք Ներքին 2 տարի առաջ - 13:20 27-05-2024

Արցախի նախագահը դիրքորոշում ունի՞

Սրբազանի հետ հանդիպումը «ճակատագրական» եղավ Արցախի մի շարք համայնքների ղեկավարների համար․ նրանց նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, եթե այսպես ասենք՝ տնտեսական սխալ գործունեություն իրականացնելու համար։

Այն, որ Արցախից տեղահանված պաշտոնյաները փաշինյանական ջարդարար մեքենայի ուշադրության կենտրոնում են՝ փաստ է բոլորի համար, և առաջին հերթին նշված պաշտոնյաների։ Սակայն նրանք, այնուամենայնիվ, մասնակցեցին և դրանով աջակցություն հայտնեցին հակակառավարական շարժմանը։ Դա էլ փաշինյանական ուժայինների համար դարձավ պատրվակ՝ ձերբակալության ենթարկելու Ասկերանի, Մարտակերտի, Ստեփանակերտի քաղաքային համայքնների ղեկավարներին։

Սրբազանի հետ անցկացված հանդիպմանը չմասնակցեցին Արցախի նախագահը և պետնախարարը․ թեև վերջինիս ներկա լինելու մասին դահլիճում հայտարարվեց, բայց ֆիզիկապես նա էլ չկար։

Որտե՞ղ են, ուրեմն, Արցախի գործադիր իշխանությունը ղեկավարողները։ Ինչպե՞ս են նրանք արձագանքում Սրբազանի շարժմանը, որին անդամակցում են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր հայրենակից արցախցիներ։ Ասում ենք «արձագանքում», քանի որ նախաձեռնություն տեսանելի չէ, ցավոք։

Ինչո՞վ է պայմանավորված անձամբ՝ Արցախի նախագահի լռությունը։

Հարցեր են, որոնց պատասխանները կարևոր են, որովհետև արցախցիներն այս շարժումն ընկալում են, որպես իրենց պես դավաճանված հայրենակիցներին աջակցելու հնարավորություն, ինչու չէ՝ նաև հնարավորություն, որ նոր իշխանությունը կարող է Արցախ վերադառնալու հարցն օրակարգ բերել ու ջանքեր թափել այդ ուղղությամբ։

Շարժումը մտել է երրորդ՝ վճռական փուլ, և ինչքան էլ Շարժման առաջնորդն այն անվանել է Չակնկալիքների շարժում, բայց տասնյակ հազարավոր մասնակիցներն ակնկալում են, որ ապիկար իշխանության հեռացումն ամեն դեպքում օգտակար է լինելու երկրի համար, և պայքարում են այդ նպատակի իրագործման համար։

Ուրեմն Արցախի իշխանության ղեկավարները պետք է դիրքորոշում արտահայտեն, որովհետև սա Փաշինյանի վարչախմբից ազատվելու գուցե վերջին փորձերից մեկն է։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան

Ձեզ գուցե հետաքրքրի