Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 14:30 09-01-2025

Իրանի մտավախությունը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ այն է, որ ՀՀ-ն ոչ ակտիվ դիրքորոշում ունի

Թուրքագետ Վարուժան Գեղամյանն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում նշել էր, որ 2025-ին Իրանի վրա սպասվում են լուրջ ճնշումներ «Զանգեզուրի միջանցքի» հարցում։

Թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու համար Oragir.News-ը կապ հաստատեց իրանագետ Գարիկ Միսակյանի հետ, որն ընդգծեց, որ Հայաստանի հարցում, հատկապես՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցում, Իրանի դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է։ Նա նշեց նաև, որ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հայտարարություններ կլինեն Իրանի անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավարի Հայաստան և Ադրբեջան կատարած այցերից հետո․

Հարցին, թե ո՞վ կարող է ստիպել Իրանին փոխել իր դիրքորոշումն այս հարցում, վերջինս պատասխանեց, որ խնդիրը Իրանին ստիպելու մեջ չէ, այլ կապված է մի կողմից՝ ՀՀ ղեկավարության դիրքորոշման, մյուս կողմից՝ միջազգային խաղացողների դիրքորոշման հետ։

«Իրանի հիմնական մտավախություններից մեկը «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի վերաբերյալ ՀՀ իշխանությունների ոչ այդքան ակտիվ դիրքորոշումն է այդ ծրագիրը մերժելու, Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարությանը համարժեք պատասխանելու և հակադարձ քայլեր իրականացնելու հետ կապված, ինչը տեսանք նաև վերջին օրերին։ Կարծում եմ նաև, որ այս խնդրի հետ է կապված բարձրագույն խորհրդի ղեկավարի այցը տարածաշրջան»,- նշեց իրանագետը, ապա հավելեց, որ Հայաստանում իշխանության փոփոխության պարագայում գրեթե ամեն ինչ հնարավոր է։

«Ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշման փոփոխությանը կամ հնարավոր պատերազմին, չեմ կարծում, որ Իրանական պետությունը դիրքորոշումը կփոխի միայն ՀՀ-ում իշխանափոխության պարագայում»,- ասաց Գարիկ Միսակյանը։

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի