Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ զինվորականներին հրամայվել է շրջափակել Հեբրոն քաղաքը և պատրաստվել մեկուսացնելու ամբողջ Արևմտյան ափը ուրբաթ առավոտյան տեղի ունեցած կրակոցներից հետո։
«Ես հրամայել եմ անվտանգության ուժերին և բանակին անհապաղ պաշարել Հեբրոն քաղաքը և պատրաստվել Հրեաստանի և Սամարիայի (Արևմտյան ափի Իսրայելի կողմից անվանում – խմբ.) ամբողջ տարածքի լիակատար մեկուսացմանը՝ սկսած այսօրվանից։ Մեր ուժերը աշխատում են ուժեղացված ռեժիմով՝ ահաբեկչական հարձակումները կանխելու համար և իրականացնում են լայնածավալ ձերբակալություններ», – ասվում է Նեթանյահուի հայտարարության մեջ։