Միտք Ներքին 2 տարի առաջ - 16:00 27-05-2024

Հ1-ը նախապատրաստում է ադրբեջանցիների վերադա՞րձը

Oragir.News-ն անդրադարձել է Հայաստանի հանրային հեռուստատեսության պաշտոնական կայքէջում ադրբեջաներեն բաժնի ավելացմանը։

Գաղափարը լավ է, եթե միայն օգտագործվեր որպես քարոզչական միջոց։ Սակայն ուսումնասիրելով այդ բովանդակությունը՝ տպավորություն ենք ստանում, որ ներկայացվող անցուդարձի թարգմանված հրապարակումների նպատակն է ցույց տալ, թե հակաադրբեջանական ոչ մի քայլ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանում չկա ու չի էլ կատարվելու։ Այս «հավատարմության ցույցը» լիովին տեղավորվում է «խաղաղության օրակարգ» որդեգրած ՔՊ-ական իշխանության քաղաքականության շրջանակներում։

Ի միջի այլոց, մամուլի միջոցներով չի հայտարարվել, որ Հանրայինն ադրբեջաներեն բաժին է գործարկել։ Այսինքն, գործընթացը տեղի է ունեցել թաքուն, բայց ի՞նչ պատճառով, եթե գիտեն, որ վաղ թե ուշ՝ մարդիկ իմանալու են։ Տարօրինակ է, հատկապես եթե հաշվի առնենք, որ ադրբեջաներեն էջի թարմացումները բավական ինտենսիվ են, այսինքն՝ աշխատանք կատարվում է։ Այս կապակցությամբ առաջանում է մեկ այլ հարց․ իսկ ովքե՞ր են այն մասնագետները, որոնք լատինատառ ադրբեջաներենով օրական բովանդակություն են տալիս։ Թեև ասենք, որ ադրբեջաներենով տրվում են այնպիսի լուրեր, ինչպիսին է, օրինակ, «գործակալական ազդեցության» մասին Վրաստանի խորհրդարանի ընդունած օրենքի վրա նախագահի վետո դնելու և այդ վետոն խորհրդարանի կողմից հաղթահարելու մասին ինֆորմացիան․․․ Ինչու՞ է առաջացել այդ կարգի լուրերն ադրբեջաներենով դնելու գաղափարը։ Մի՞թե դա է այն կարևոր գործունեությունը, որը կատարում է Հ1-ը ադրբեջաներենով։ Իսկ իրավունք ունե՞նք մտածելու, որ ադրբեջաներենով թարգմանաբար «ինչ պատահի» ներկայացնելը նպատակ ունի ամենալայն լսարան ունեցող հեռուստաալիքով քարոզելու ադրբեջաներեն լեզուն։ Գուցե՝ այն նպատակով, որ նախապատրաստո՞ւմ է բնակչությանը ադրբեջանցիների մոտալուտ «վերադարձին», երբ կնքվի խաղաղության պայմանագիրը։

Օրինակ, «խաղաղության» մյուս կողմը՝ Ադրբեջանը, իր պետական հեռուստաալիքներով հայերեն հաղորդումներ, բնականաբար, չի պատրաստում։ Հայերեն հրապարակումներ անում են ադրբեջանական մի քանի ոչ պաշտոնական ռեսուրսներ, որոնք, սակայն, ակնհայտ հակահայկական պետական քարոզչամեքենայի մաս են կազմում։ Բնական է, որ այդ միջոցով նրանք հանրայնացնում են Ադրբեջանի քաղաքականությունը, որն իհարկե՝ ուղղված է տարանջատելու և քայքայելու հայ հասարակության շրջանում առկա տրամադրությունները, այլ ոչ թե նկարագրելու «խաղաղասեր» ադրբեջանական հասարակության անցուդարձը։

Հ1-ի ադրբեջաներեն բաժնի գործունեությունն իրականում անհրաժեշտ է, բայց այն պետք է կազմակերպվեր հայկական պետական և ազգային շահերի մասին խոսույթն Ադրբեջանին ուղղակի հասցեագրելու համար, ինչը փաստացի չկա և Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք չի էլ լինելու, քանի որ դա հակասում է իր և «կիրթ» գործընկերոջ պայմանավորվածություններին։ Մնում է հուսալ, որ իշխանափոխության պայմաններում այդ կարևոր գործիքը կօգտագործվի ճիշտ նպատակներով։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան