Ներքին 1 տարի առաջ - 21:08 04-07-2025

Նիկոլ Փաշինյանն անելիք չունի Հայաստանում. եկել է մեկ բռունցք դառնալու ժամանակը. Սամվել Կարապետյան

Սիրելի հայրենակիցներ,

Անցած մի քանի օրերն, առանց որևէ չափազանցության իմ կյանքի ամենակարևոր օրերից էին:

Լինելով ապօրինի կալանքի տակ, ես այունամենայնիվ, ոչ մի վայրկյան ոչ մեկուսացում, ոչ էլ մենակություն եմ ապրել: Այն բարեկամական սերը և հարգալից վերաբերմունքը, որ զգացել եմ հազարավոր մեր հայրենակիցներից ինձ հասանելի լրատվամիջոցներով, ինչպես նաև տարատեսակ աջակցության ու օգնության այն անկեղծ առաջարկները, որ ինձ հասու շփումներով ստացել եմ, ոչ միայն իմ բարեկամներից, ընկերներից ու ծանոթներից այլև հազարավոր անծանոթ մարդկանցից՝ կարող են երջանկացնել յուրաքանչյուր մարդու:

Մեկուսարանի պատերը և ճաղերը բացարձակ նեղություն չեն, երբ գործդ ու կյանքդ այսչափ գնահատված են մարդկանց կողմից: Շնորհակալություն Ձեզ, սիրելի հայրենակիցներ, որ կաք և այսպիսինն եք:

Բայց Ձեր վերաբերմունքը որքան ոգևորիչ է, այնքան էլ պարտավորեցնող: Ինձ համար այն առնվազն երկու բան է նշանակում. Նախ, առաջինը. մեր հայրենակիցների մեծամասնությունը համաձայն է ինձ հետ, ու գտնում է, որ փոքրիկ մի խմբակ, տևական ժամանակ ուրանալով մեր պատմությունը և ավանդույթները, չի կարող իր նեղ շահերը հետապնդելով ոտնատակ անել մեր ինքնությունը: Իրավունք չունի հարձակվել մեր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա: Մենք դա թույլ չենք տալու՝ մեր ձևով:

Եվ երկրորդը. Մեր ժողովուրդը իր վերաբերմունքով ցույց է տալիս, որ մեկուսարանում եմ ոչ թե ես, այլ օրվա իշխանությունները, որոնք մեն-մենակ են՝ հայ ժողովրդից ու Հայաստանից հեռվացած, մեր պատմական արժեքներից մեկուսացած: Եվ մենք պետք է միասին ոչ միայն արձանագրենք այս իրողությունը, այլևս քաղաքակիրթ ու քաղաքական ճանապարհով տեսանելի դարձնենք այն բոլորին:

Նիկոն Փաշինյանն ու իր կառավարությունն անելիք չունեն Հայաստանում ու պետք է կապ չունենան հայ ժողովրդի ապագայի հետ:

Ես պատրաստ եմ անցել պայքարի ճանապարհով՝ հանուն մեր երկրի ու մեր հարզատ հողի, որը մեր փոխարեն ոչ ոք չի շենացնի ու չի պաշտպանի։

Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը:
Հայաստանը պետք է դառնա բարեկեցիկ ու ժամանակակից, արդար ու ապահով երկիր, ներքին համերաշխության ու համախմբվածության երկիր, Արցախցիների բոլոր իրավունքները իրականում պաշտպանող երկիր, իրապես ինքնիշխան ու վստահելի դաշնակից և արժանապատվությունը վերականգնած երկիր՝ անցյալում թողնելով սև-սպիտակի բաժանումը, ներազգային արհեստական պառակտումը, Սփյուռքի հետ հարաբերությունների քայքայումը, մեր երեխաների և երիտասարդների ճակատագրի անորոշությունը, բռնաճնշումներն ու ապօրինությունները, պարտությունն ու նվաստացումը, աղքատությունն ու հուսահատությունը:
Ես գիտեմ, ինչպես անել այս ամենը։ Ու անելու ենք միասին։

Մենք միասին ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ հենց սա է Հային վայել ձևը:
Միասին՝ դեպի մեր պատմության նոր և լավագույն շրջան:

Սամվել Կարապետյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ