Արտաքին 15 րոպե առաջ - 21:18 25-11-2026

ԱՄՆ-Իրան պատերազմից հետո Թուրքիայի միջազգային պահուստները նվազել են 51 մլրդ դոլարով

Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահ Ֆաթիհ Քարահանը հայտնել է, որ ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմից հետո Թուրքիայի համախառն միջազգային պահուստները նվազել են 51 մլրդ դոլարով։

Նշենք, որ համախառն միջազգային պահուստները տվյալ երկրի կենտրոնական բանկի տնօրինության տակ գտնվող արտաքին պահուստների ընդհանուր ծավալն է, որը ներառում է արտարժույթը և ոսկին։

Քարահանը նշել է, որ ոսկու և արտարժությային ակտիվները ներառող Թուրքիայի համախառն միջազգային պահուստները որ նոյեմբերի սկզբի դրությամբ 210 մլրդ դոլարից դարձել են 159 մլրդ դոլար՝ նվազելով շուրջ 51 մլրդ դոլարով։ Նրա խոսքով՝ վերոնշյալ նվազումից մոտ 32 մլրդ դոլարը պայմանավորված է ոսկու պահուստների արժեզրկմամբ։ Այս տվյալները ցույց են տալիս, որ պահուստների նվազման զգալի մասը պայմանավորված է ոսկու դոլարային արժեքի փոփոխություններով։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
18:45 Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու տուն գնա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման․ Հարութ Սասունյան
14:55 Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել
12:30 Տիրադավին պարգևատրեցին, կաթողիկոսի անունը շրջանցեցին. ավագանու անդամը՝ Փաշինյան-Սիոն գործարքի մասին
23:29 Թուրք նախարարը «Զանգեզուրի միջանցքը» անվանել է նաև TRIPP
16:00 Հանրային ճնշումը կհանգեցնի իշխանափոխության
21:43 «Հայ ժողովուրդ» եզրույթը «ՀՀ ժողովուրդ» ձևակերպմամբ փոխարինելը նշանակում է հրաժարվել հայկական ազգային պետության գաղափարից
07:41 Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ «Ժողովուրդ»
16:30 Եթե Սևանը վնասվեց, Արարատյան հարթավայրն էլ է վնասվելու․ Ամուլսարի շահագործման աղետալի հետևանքները
18:00 Եթե սուտ լուր է, խի՞ դատի չեն տալիս․ 3 օրում 220-240 խոզ է վաճառվել, գնացեք գյուղ, նայեք՝ որտեղ են թաղել անկածներին