Ներքին 49 րոպե առաջ - 09:00 17-10-2026

«Էվոկաբանկի» եկամուտն ավելացել է 9,6 մլրդ-ով, բայց շահույթը նվազել է 5,3 մլրդ-ով

Առաջին հայացքից այս անտրամաբանական վերջաբանը արտացոլված է «Էվոկաբանկ» ԲԲԸ֊ի վերջին միջանկյալ հաշվետվությունում։ Իհարկե, թղթերով ամեն ինչ բոլորի մոտ նորմալ է, օրինական, հենց դրա համար էլ գոյություն ունեն հաշվապահներ։

Այստեղ հարցը հետևյալն է, իսկ մասնավորապես բանկերում, նրանց կանոնադրական կապիտալում ապօրինի ծագման գույք չկա՞։

Օրինակ` ընթերցում ենք «Էվոկաբանկի» 100 տոկոսի սեփականատեր Մարետա Գևորկյանի կենսագրությունը. ծնվել է Դիլիջանում, ավարտել է մանկավարժական ինստիտուտը, գնացել Շվեյցարիա, և վերջ։



Այժմ Գևորկյանին է պատկանում Հայաստանի Հանրապետության խոշորագույն բանկերից մեկը իր 23 միլիարդ դրամ կանոնադրական կապիտալով և տարեկան միլիարդավոր դրամների շահույթով։

Ավելին` Կենտրոնական բանկը «Էվոկաբանկը» համարում է շվեյցարական կապիտալով բանկ, քանի որ նրա ներկա և նախկին սեփականատերերը ինչ-որ պահի ստացել են Շվեյցարիայի քաղաքացիություն։