Արցախից բռնի տեղահանված մեր շատ հայրենակիցներ վարձով բնակարաններ են փնտրում և հիմնականում Երևանում կամ հարակից շրջաններում։ Սակայն, ցավոք, գտնելը բարդ է, քանի որ 2 տարի է, ինչ Երևանում ոչ միայն բնակարան գտնելն է բարդ, այլև գները շատ բարձր են, սկսվում են 180․000 դրամից։
«Շատերին բնակարն ենք առաջրկում մարզերում, սակայն չեն գնում։ Կարծում եմ, դա սխալ է, որովհետև այս պահին կարևոր է տանիք ունենալը՝ կապ չունի, թե որտեղ»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց անշարժ գույքի գործակալներից մեկը։ Իսկ այն, թե արդյո՞ք ճիշտ են այն խոսակցությունները, որ արցախցիներին վարձով բնակարն չեն տալիս և ո՞րն է պատճառը, մեր զրուցակիցը նկատեց․
«Իրականում իրավիճակն այլ է։ Շատ մարդ կա, ասում է՝ ես չեմ կարող արցախցուց փող վերցնել, բայց տունն էլ իմ միակ եկամուտն է, չգիտեմ, թե ի՞նչ կարող եմ անել։ Եվ, քանի որ շատերը այդ վարձով տնից ստացած գումարով են ապրում, իրենք էլ չգիտեն, եթե տան, ապա ինչո՞վ են ապրելու, ինչպե՞ս»։
Նշենք, որ մարզերում բազմաթիվ ազատ բնակարանների, տարածքների առաջարկներ կան համացանցում։ Օրինակ՝ Արմավիրի Բամբակաշատ գյուղում տրամադրում են ռեստորան, որը կարող է լինել կացարան՝ 30-40 Արցախից տեղափոխված մեր հայրենակիցների համար։ Հեռ․ 098876444։ Առաջարկներ կան Վարդենիսից, Կապանից, Հանքավանից, Դիլիջանից, Ստեփանավանից, Քաջարանից, Սյունիքից, Շիրակից, Տավուշից։
Հավելենք, որ հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը՝ https://e-soc.am, ինչպես նաև գործում է ԱՍՀՆ 114 թեժ գիծը։ Հարթակում լրացնել դաշտերը՝ նշելով կարիքը։ Իսկ ծառայություն, բնակարան կամ այլ աջակցություն տրամադրող անհատները կամ կազմակերպությունները կարող են առաջարկվող ռեսուրսի մասին ինֆորմացիան լրացնել
այս հարթակում։