Հրթիռ է պայթել իրանական Քեշմ քաղաքի շրջանում. Tasnim
Հրթիռ է պայթել իրանական Քեշմ քաղաքի շրջանում՝ Հորմուզի նեղուցում գտնվող համանուն կղզում։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 18:50-ին, հայտնում է Tasnim գործակալությունը։
Ավելի վաղ Fars գործակալությունը հայտնել էր, որ կղզու երկնքում պայթյունի ձայն է լսվել։ Հնարավոր ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։ Հրթիռի ծագումն ու տեղի ունեցածի հանգամանքները նույնպես առայժմ անհայտ են։