Իրանից Հայաստան ներմուծվող բեռնատարներում հայտնաբերվել է 247 հազար տուփ ապօրինի ծխախոտ Լարսը փակ է կցորդով բեռնատարների համար․ փակ է նաև Քարի լիճ տանող ճանապարհը Հրդեհ՝ Երևանի խմորեղենի արտադրամասում․ կրակը մեկուսացվել է Սպասվում է անձրև և ուժեղ քամի․ եղանակը Հայաստանում «Լադա»-ն դուրս է եկել ճանապարհից, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր․Shamshyan.com 5-ամյա որդու ներկայությամբ ծեծել և փորձել է խեղդել կնոջը․ տնային կալանքի տակ գտնվող տղամարդու մոտ հայտնաբերվել է լիցքավորված «Մակարով»․ Shamshyan.com Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում լարված իրավիճակ է ստեղծվել Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի կառավարման հարցով հրապարակային բանավեճի է հրավիրել Նարեկ Կարապետյանին Ահազանգ «Արմավիր» ՔԿՀ-ից․ դատապարտյալը սպառնում է դիմել ծայրահեղ քայլի՝ պաշտոնյայի պատճառով․Shamshyan.com Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին
Արտաքին 20 րոպե առաջ - 20:36 20-11-2026

ԵՄ-ն Եվրոպական խաղաղության հիմնադրամից Կիևին 1 միլիարդ եվրո է հատկացրել զենք գնելու համար

Եվրամիությունը 2024 թվականից ի վեր առաջին անգամ նոր պայմանագրերով Ուկրաինայի համար սպառազինության գնումների նպատակով 1 միլիարդ եվրո է հատկացրել Եվրոպական խաղաղության հիմնադրամից (EPF)։

Այս մասին հայտնել է ԵՄ խորհուրդը։

«ԵՄ խորհուրդը հաստատել է երկու որոշում, որոնք թույլ են տալիս Եվրոպական խաղաղության հիմնադրամից Ուկրաինային 1 միլիարդ եվրոյի նոր ռազմական օգնություն տրամադրել։ Գումարը նախատեսված է անօդաչու թռչող սարքերի, հակաօդային պաշտպանության համակարգերի, զինամթերքի, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների և ռադարների համատեղ գնումների համար»,– ասվում է հայտարարության մեջ։

Նշված սպառազինությունը մարտական գոտի պետք է մատակարարվի մինչև 2027 թվականի վերջ։

Երկու տարի առաջ Հունգարիայի այն ժամանակվա վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունն արգելափակել էր հիմնադրամի միջոցով բոլոր վճարումները։ 2026 թվականի գարնանը Պետեր Մադյարի կառավարությունը վերացրել էր վետոն։

Դրա արդյունքում սեպտեմբերին ԵՄ-ն հիմնադրամից «ազատել» էր 6,6 միլիարդ եվրո, սակայն այդ գումարն ուղղվել էր ոչ թե նոր սպառազինության գնմանը, այլ ԵՄ երկրներին փոխհատուցելուն՝ դեռևս 2024 թվականին իրենց ռազմական պահեստներից Ուկրաինային զենք մատակարարելու դիմաց։

Ամենից շատ դիտված

18:03 Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս են
22:48 Քըլէչը հմուտ դիվանագետ է, բայց երեխա դաստիարակելու հարցում անպիտան դուրս եկավ. Ղազարյան
23:15 Արմեն Գրիգորյանը բալանսավորված քաղաքականություն չէր վարում, եվրոպամետ ուղղության ջատագովներից մեկն էր. Սիմոնյան
21:20 Դատարանը տնային կալանք է կիրառել «Օշականցի Գևորիկի» և «Զապի» նկատմամբ
21:34 Երբ իմ նկարը ԱԺ-ում դրված լինի, սգո մատյանում խնդրում եմ նշել՝ ԶՈւ-ում նոր հանդերձանք եղա՞վ, թե՞ չէ
22:52 Խաղաղության պայմանագիրը կստորագրվի ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո հաշված օրերի ընթացքում
21:07 «Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվի
17:02 Մենք քեզ շանս ենք տալիս, թող գնա․ Կարեն Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին
15:34 Պուտինը հայտնել է, որ ամեն օր աղոթում է Ռուսաստանի և նրա ժողովրդի համար
15:46 Նման գռեհիկ պահվածք Հայաստանի ոչ մի ղեկավար իրեն թույլ չի տվել․ Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին