Հայ-ադրբեջանական կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է Ռուսաստանի նախաձեռնությամբ՝ 2020 թվականին։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ողջունում և աջակցում է Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ կարևորելով տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը։
Զախարովան նշել է, որ 2020-2022 թվականներին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են արդիական մնալ։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Մոսկվան հարգում է Երևանի և Բաքվի՝ ուղիղ երկխոսություն վարելու նախընտրությունը, սակայն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել կողմերին։