Արցախյան պատերազմի մասնակից Արման Պետրոսյանը խոսել է Հայաստանի պաշտպանունակության և այն ամրապնդելու քայլերի մասին:
Հայաստանի պաշտպանունակությունը չի կարելի չափել միայն առաջնագծում տեղակայված դիրքերի քանակով։
Մեր խնդիրը Ադրբեջանի հետ դիրքերի թվով մրցելը չէ, այլ կառուցել այնպիսի պաշտպանական համակարգ, որը կկարողանա ժամանակին հայտնաբերել, կանխել և չեզոքացնել հակառակորդի հարձակողական գործողությունները։
Մեզ անհրաժեշտ են ոչ միայն պաշտպանական դիրքեր, այլև պատրաստված մասնագիտացված ստորաբաժանումներ, տեխնոլոգիական վերահսկողություն և արագ արձագանքման կարողություններ։ Պետք է փոխենք պաշտպանության մասին մեր պատկերացումները։
Տեսանյութ: