Ներքին 2 տարի առաջ - 12:58 04-10-2023

Չեմ ուզում իրենց պատասխանել․ Gucci-ի հայազգի մոդելը՝ Ադրբեջանի կողմից «ահաբեկիչ» հռչակվելու մասին

Ադրբեջանը հիմա էլ «ահաբեկիչ» է համարել Gucci-ի հայազգի մոդել Արմինե Հարությունյանին։ Լուրը թշնամին ակտիվորեն տարածում է կայքերում ու սոցիալական ցանցերում։ Ադրբեջանի հերթական անիմաստ հայտարարությունը կապված է մոդելի՝ ամիսներ առաջ տված հարցազրույցի հետ, որտեղ նա հայտնել է, որ մասնակցում է ՈՄԱ-ի դասընթացներին։

«Վաղուց գիտեի ՈՄԱ-ի դասերի մասին, բայց չէի համարձակվում գնալ։ Հերթական լարված շրջանում վերջնական որոշեցի. ընկերներիս հետ էի մասնակցում։ Համարում եմ, որ պատերազմական վիճակում գտնվող երկրում բոլորը պարտավոր են իմանալ այդ գիտելիքները։ Ամեն օր առավոտյան ժամը 6-ից մինչև 12-ը պարապում էինք, տարբեր փորձությունների միջով անցնում, բայց չէինք ընկճվում։ Սովորում էինք, թե ինչպես առաջին բուժօգնություն ցուցաբերել վիրավորին մարտի դաշտում կռվի ընթացքում և ավելի հանգիստ պայմաններում։ Ծանր զենքը ձեռքներիս տարբեր վարժություններ էինք անում, խնդիրներ էինք փորձում լուծել»,- իր հարցազրույցում ասել էր Արմինեն։

Oragir.News-ը կապ հաստատեց մոդելի հետ՝ հասկանալու, թե արդյոք տեսե՞լ է Ադրբեջանի հայտարարոււթյունը և ինչպե՞ս կմեկնաբանի, վերջինը հրաժարվեց պատասխանել հարցին՝ ասելով․ «Ներողություն եմ խնդրում, չեմ ուզում պատասխանել այդ հարցին»։

Ճշտող հարցին՝ ո՞րն է չմեկնաբանելու պատճառը, Արմինեն նշեց․
«Ուղղակի։ Չեմ ուզում իրենց պատասխանել»։

ՈՄԱ՝ «Ողջ մնալու արվեստը» կազմակերպությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Ադրբեջանը ահաբեկիչ է հռչակել մոդել Արմինե Հարությունյանին և մեդիա տիրույթում տարածում է հայ մոդելի լուսանկարները:

«Ադրբեջանը, որը ևս մեկ անգամ ապացուցեց իր երեխայասպան, մարդակեր լինելը և հայատյաց քաղաքականությունը, ահաբեկիչ է հռչակել հայ մոդել Արմինե Հարությունյանին, որը մասնակցել է ՈՄԱ-ի 10-օրյա դասընթացին՝ ցանկանալով ընդամենը սովորել առաջին բուժօգնություն և ինքնապաշտպանություն այն դեպքում, երբ իր հայրենակիցներին սպանում, գլխատում և խոշտանգում են։ Ադրբեջանական քարոզչական դաշտը տարածում է մեր հայրենակցի լուսանկարը՝ նրան ներկայացնելով որպես ահաբեկիչ և դարձնելով քննադատության թիրախ։ Հրավիրում ենք միջազգային բոլոր լրատվամիջոցների ուշադրությունը՝ պայքարելու նման ապատեղեկատվության դեմ և միջոցներ ձեռնարկելու՝ սանձելու Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը»,- ասվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից