Արտաքին 49 րոպե առաջ - 13:23 24-10-2026

Իրանը կդառնա ամերիկյան զորքերի գերեզմանոց՝ ներխուժման դեպքում. ԻՀՊԿ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) փոխհրամանատար, բրիգադի գեներալ Յադոլլահ Ջավանին հայտարարել է, որ եթե Միացյալ Նահանգները սկսի ցամաքային գործողություն, Իրանը կդառնա ամերիկյան զորքերի գերեզմանոց, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։

Նա նշել է, որ ամերիկյան ուժերը արդեն դժվարությունների են բախվում տարածաշրջանի տարբեր տարածքներում և բազաներում: Գեներալի խոսքով՝ ամերիկյան զորքերը չեն կարողանա մտնել անծանոթ տարածք և այնտեղ պահպանել իրենց դիրքերը:

«Եթե թշնամին նման սխալ թույլ տա, Իրանը կդառնա մահացու թակարդ ներխուժող օտարերկրյա ուժերի համար, անկախ նրանից, թե որ ուղին են նրանք ընտրում երկիր մտնելու համար», – ասել է Ջավանին։

Ամենից շատ դիտված