Արտաքին 4 տարի առաջ - 15:38 28-11-2021

Հռոմի պապը Միջերկրական ծովը «մեծ գերեզմանոց» է անվանել՝ այնտեղ միգրանտների մահվան պատճառով

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Միջերկրական ծովն անվանել է «մեծ գերեզմանոց», որի ջրերում հսկայական թվով անօրինական միգրանտներ են զոհվում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Պապը նշել է, որ պատերազմից և աղքատությունից փախչող փախստականները ապաստանում են մայրցամաքի ափերին և այլուր, որտեղ նրանք բախվում են թշնամանքի և նույնիսկ շահագործման, այլ ոչ թե հյուրընկալության։

«Նրանք մեր եղբայրներն ու քույրերն են։ Քանի՞սն են մահացել ծովում: Այսօր մեր ծովը՝ Միջերկրական ծովը, մեծ գերեզմանոց է»,- հավելել է հովվապետը։

Հռոմի պապը հաճախ է բարձրացնում միգրանտների նկատմամբ վերաբերմունքի թեման։ Դեկտեմբերի սկզբին Հունաստան կատարած այցի ժամանակ նախատեսվում է, որ նա կանգ կառնի Լեսվոս կղզում, որտեղ կայցելի փախստականների ժամանակավոր տեղավորման կենտրոն։

Ավելի վաղ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը 15 հազար պաղպաղակի կոներ է ուղարկել իտալական երկու բանտերի բանտարկյալներին։ Պաղպաղակը առաքվել է լեհ կարդինալ Կոնրադ Կրայևսկու օգնականների կողմից, ով պատասխանատու է պապական առաքելական ողորմության համար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է

Ձեզ գուցե հետաքրքրի