Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 12:19 04-03-2025

Ծառուկյանը հրապարակայնացրեց «Ճիշտ Հայաստանի» մոդելը, որը խարսխված է համազգային և հանրային համերաշխության վրա

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գագիկ Ծառուկյանի «Ճիշտ Հայաստանի» մոդելը.

Երեկ Գագիկ Ծառուկյանը հրապարակել է հոդված, որն, ըստ էության, հայեցակարգային է ու ամբողջովին տեղավորվում է Հայաստանի հետպատերազմյան զարգացման «Ճիշտ Հայաստանի» մոդելի տրամաբանության մեջ:

«Ես մի խնդրանք ունեմ. իմ գործունեությունը, այս կամ այն նախաձեռնությունը քննարկելիս, լուսաբանելիս խնդրում եմ ինձ չներկայացնել որպես ԲՀԿ ղեկավար»,- գրել է Ծառուկյանը:

Ծառուկյանը առաջարկում է նոր խաղի կանոն, որովհետև «… իրավիճակը, որում հայտնվել ենք, պահանջում է լուծումներ, որոնց չենք կարող գնալ հին, քարացած ձևերով»։

Գ. Ծառուկյանը ձևակերպում է ազգային և պետական վերածննդի գաղափարը՝ դրան հասնելու ճանապարհ համարելով ներքին համերաշխությունը վերականգնելը: Ներքին համերաշխության հիմքում Ծառուկյանը դնում է ոչ թե ցանկությունները, պատրանքները, կենացները, հայրենասիրական պաթոսը, այլ կոնկրետ գաղափար, արժանիներին միավորելու անհրաժեշտությունը՝ մերիտոկրատիան: «Մեզ հիմա առողջ, ունակ ուժերի և անհատների համախմբում է պետք։ Պիտի խելք խելքի տանք, ուս ուսի տանք՝ երկիրը հանենք այս վիճակից»,- ասում է նա։

Այսպիսով, Գագիկ Ծառուկյանը հրապարակայնացրեց «Ճիշտ Հայաստանի» մոդելը, որն, ըստ էության, խարսխված է համազգային և հանրային համերաշխության, իրատեսական լուծումների, ունակ մարդկանց վերկուսակցական համախմբման, ոչ ստանդարտ որոշումների և քաղաքական և անհատական պատասխանատվության սկզբունքների վրա:

Ճիշտ նույն տեսլականով «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը մասնակցում է Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին՝ լոկալ հարթության վրա մատուցելով «Ճիշտ Հայաստանի» մոդելը:

Մեր «Ճիշտ քաղաք» կամ «Ճիշտ Գյումրի» հայեցակարգը կոչված է Գյումրիում արդյունավետ կառավարում ապահովելուն՝ պրոֆեսիոնալ կադրերով ու հանրային համաձայնությամբ:

Մեր ծրագրի նպատակը՝ Գյումրիի վերածննդի գաղափարն է:

Գյումրին հաղթահարելու է աղետի գոտու բարդույթը՝ կարևոր ուղենիշ դառնալով մեր պետական, ազգային վերածննդի համար»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ