«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատարանում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին, ըստ որի՝ ընդդիմությունը կարող է աջակցել Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը, իսկ նոր Սահմանադրությանը ժողովրդի կողմից «ոչ» ասելու դեպքում ինքը կհեռանա քաղաքականությունից։
Կարապետյանը նշել է, որ Փաշինյանի նման առաջարկի կարիքը չունեն և առանց դրա էլ հասնելու են իրենց նպատակին։
«Նման առաջարկի կարիք չունենք, մենք առանց դրա էլ հեռացնելու ենք իրեն»,– ասել է նա։
Անդրադառնալով նաև իր հասցեին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին՝ Կարապետյանը կարճ արձագանքել է․ «Բուժման կարիք ունի»։