«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական դաշտում կարծում են, որ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը շուտով համալրելու է ընդդիմության շարքերը, նրա վրա Արեւմուտքը խաղադրույք է կատարել՝ փորձելով մահակ դարձնել Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության գլխին։
Խոսակցություններ կան, որ շուտով կակտիվանա նաեւ «Ռեսթարտ» հայտնի շարժումը, որը 2018 թվականի հեղափոխության ակտիվ մասնակիցներից էր, սակայն իշխանափոխությունից հետո ընդհատակ անցավ: Նրանք արդեն մի հանդիպում կազմակերպել են Նիկոլ Փաշինյանի հետ, որի ժամանակ որոշ երիտասարդներ սուր հարցեր են ուղղել վարչապետին:
Ըստ լուրերի, Արմեն Գրիգորյանը համալրելու է նրանց շարքերը: Առաջիկայում փորձելու են համախմբել արեւմտամետներին ու ՀՀ արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ ակտիվ նախաձեռնություններ սկսել, սակայն ոչ այն ուղեգծով, որ շարժվելու են դեպի ԵՄ, այլ, այսպես կոչված, դիվերսիֆիկացված, այն է՝ դուրս գալ ՌԴ ազդեցության գոտուց, բայցեւ չանդամակցել ԵՄ-ին, մոտավորապես՝ բրիտանական մոդելի նման»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։