Ներքին 11 րոպե առաջ - 17:13 10-11-2026

Թիվ 57 մանկապարտեզի փոխտնօրենն ու մեթոդիստը հաճախումների մատյանում ավելացրել են 5 երեխայի տվյալ. shamshyan.com

Հոկտեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժին է դիմել Երևանի բնակիչ 46-ամյա Մարգարիտա Հ․-ն և հայտնել, որ Դուրյան թաղամասում գործող «Երևանի թիվ 57 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Լաուրա Գ․-ն և մեթոդիստ՝ Երևանի բնակիչ 38-ամյա Վարդուհի Հ․-ն փոխել են երեխաների հաճախումների մատյանում առկա գրառումները՝ ավելացնելով 5 երեխայի տվյալներ, քանի որ մանկապարտեզի ֆինանսավորումն իրականացվում է ըստ երեխաների թվաքանակի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մարգարիտա Հ․-ն նաև հայտնել է, որ ՀՈԱԿ-ի տնօրեն՝ Երևանի բնակիչ 35-ամյա Արփինե Հ․-ն սպառնում է աշխատակիցներին՝ ասելով, որ նրանց կհեռացնի աշխատանքից։

Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մարգարիտա Հ․-ն «Երևանի թիվ 57 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ղեկավարն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել