Դավիթ Գրիգորյանը պարզապես մարտիկ չէր, նա իր զինակիցների համար հույսի, վստահության և փրկության խորհրդանիշ էր։ Մարդ, ում ներկայությունը բավական էր, որ ամենաբարդ իրավիճակում զինվորները հավատային հաղթահարելու հնարավորությանը։
Նա մինչև վերջ հավատարիմ մնաց իր հայրենիքին ու մարտական ընկերներին՝ կյանքը զոհելով հայրենիքի պաշտպանության համար։ Այս պատմությունը Դավիթի մասին է, բայց նաև այն անտեսանելի կապի, որը ձևավորվում է մարտի դաշտում։
Հերոսներին չենք հիշում միայն նրանց սխրանքներով, այլև այն հետքով, որ նրանք թողնում են իրենց զինակիցների սրտերում։ Դավիթը նրանց համար հենց այդպիսի մարդ էր։
Տեսանյութ: