Խոսք Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 20:00 14-02-2025

Պուտինը և Թրամփը մոտ են համաձայնության գալուն․ ինչպես դա կազդի Հայաստանի վրա

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

«Իմ տպավորությամբ Միացյալ Նահանգները մի քանի խնդիր է հիմա փորձում լուծել․ առաջինը Ռուսաստանի հետ ինչ-որ համաձայնության գալով պատերազմը դադարեցնել և իր ուշադրությունն ուղղել հիմնականում երկու ուղղությամբ»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Թրամփի՝ Ռուսաստանին Մեծ յոթնյակ վերադարձնելու առաջարկը վկայո՞ւմ է այն մասին, որ կողմերը մոտ են Ուկրաինայի հարցով համաձայնության գալուն։

/Ստեփան Դանիելյան, քաղաքագետ/

Դանիելյանը շեշտում է՝ Թրամփի խնդիրն այս պաին Չինաստանին զսպելն է, որի տնտեսական էքսպանսիան գնալով ուժեղանում է, ու ԱՄՆ-ն պետք է փորձի աշխարհում իր տնտեսական հեգեմոնիան պահպանել, ինչպես նաև դոլարի ազդեցությունը պահպանելը, որի մասին խոսել է հենց ինքը՝ Թրամփը։ Ըստ նրա՝ պակաս կարևոր չէ, Ռուսաստանին Չինաստանից, չինական ազդեցությունից կտրելը․

«Ես կարծում եմ հենց դա է իմաստը, որ պետք է Ռուսաստանին վերադարձնել Մեծ ութնյակ՝ Մեծ յոթնյակ, որը ՌԴ-ի վերադարձով կդառնա արդեն Մեծ ութնյակ։ Այստեղ արևմտյան երկրներն են ու Թրամփի նպատակը Ռուսաստանին արևմուտքի հետ ինտեգրելն է և դրանով Չինաստանից պոկելը, որքանով դա հնարավոր կլինի»։

Քաղաքագետի գնահատմամբ՝ երկրորդ ուղղությունը Մերձավոր Արևելքում է․ «Դա Չինաստան-Իրան այդ թնջուքն է, Իրանի միջուկային ծրագիրը և Իսրայելի անվտանգության ապահովումը։ Այս երկու հիմնական խնդիրների վրա է կենտրոնացած Թրամփի ուշադրությունը և այս առումով այո՛, Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը բոլոր ջանքերը ներդնում է, որ ուկրաինական պատերազմը կանգ առնի և անգամ բանակցություններին չեն մասնակցում ԵՄ-ն և Ուկրաինան։ Նրանց ըստ էության միայն տեղյակ են պահում, ու հիմա նույն Եվրոպայում և Ուկրաինայում մեծ աղմուկ է բարձրացել, որ իրենց հաշվի չեն առնում»։

Ճշտող հարցին՝ կարո՞ղ ենք եզրակացնել, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն մոտ են համաձայնության գալուն՝ Ստեփան Դանիելյանը պատասխանեց, որ ըստ ԱՄՆ նախագահի և պաշտպանության նախարարի հայտարարությունների իրենք աշխատում են, որպեսզի մինչև մարտի 20-ը ռազմաճակատում գոնե հրադադար հաստատվի, իրենք նստեն ու աշխատեն մեծ պայմանագրի շուրջ։

Oragir.News-ի հարցին՝ եթե կողմերին հաջողվի համաձայնության գալ և Ուկրաինայում պատերազմը դադարեցվի՝ այդ որոշումը Հայաստանի վրա ինչպե՞ս կազդի՝ քաղաքագետը պատասխանեց, որ այստեղ 2 կարևոր հանգամանք կա․ «Եթե Ռուսաստանը Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կարգավորում և կողմերը գալիս են համաձայնության, ապա Ռուսաստանը, մասնավորապես Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ավելի ակտիվ և պրոակտիվ դիրքորոշում կսկսի դրսևորել։ Առաջինը սա է, որը մեր վրա ազդեցություն ունենալ, մյուսը՝ եթե Ուկրաինայի շուրջ համաձայնություն լինի, և Թրամփն ասի, որ ինքը նստում է Պուտինի և Սի Ծինփինի հետ համաձայնության գալու, ինչը շատերը անվանում են փոքր Յալթա և Ուկրաինայի շուրջ ապագա աշխարհակարգի վերաբերյալ պայամանավորվածություններ են ձեռք բերվելու»։

Ստեփան Դանիելյանը հավելեց՝ այդ ժամանակ աշխարհում ազդեցության գոտիների բաժանում տեղի կունենա, և նա քիչ հավանական է համարում, որ Հարավային Կովկասը կմտնի ԱՄՆ-ի ազդեցության գոտի։ Ըստ նրա՝ կարելի է ենթադրել, որ մեր տարածաշրջանը կմտնի Ռուսաստանի ազդեցության գոտի։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանին «Մեծ յոթնյակ» վերադարձնել: ԱՄՆ նախագահի խոսքով՝ սխալ էր ՌԴ-ին այնտեղից բացառելը։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ