Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:03 24-02-2022

Հայաստանը մեծ կախվածություն ունի ՌԴ֊ի տնտեսությունից, հակամարտությունը կազդի ռուբլու փոխարժեքի վրա. տնտեսագետ

«Այս ռուս֊ուկրանիական հակամարտությունը կարող է վերածվել համաշխարհային տնտեսական հակամարտության, այսինքն` արևմուտքը սկսի պատժամիջոցներ կիրառել ՌԴ֊ի նկատմամբ, այդ պատժամիջոցներից Ռուսաստանի տնտեսությունը երկարաժամկետում շատ է տուժելու»,- Oragir.news-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Նրա խոսքով` եթե արևմուտքը պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի նկատմամբ, ապա դրանից տուժելու է նույն արեւմուտքը.

«Նա էներգակիրների մասով շատ մեծ կախվածություն ունի ՌԴ֊ից, նա է ապահովում Եվրոպայի գազի մատակարարման մոտ 40%֊ը , եւ արդեն կանխատեսումներ կան, որ 2022 թվականին գազի գինը շուկայում ավելի բարձր է լինելու, քան 21 թվականին։ Իսկ Եվրոպան այս պահին չունի այլընտրանք, որը թույլ կտա փոխարինել ռուսական գազի ծավալները։ Սա նաեւ մեծ հարված է հասցնելու Ռուսաստանի բանկային համակարգին, էներգետիկ համակարգին, որոնք տարբեր պայմանագրեր, հարաբերություններ ունեն նաեւ եվրոպական երկրների հետ։ Երկարաժամկետում Ռուսաստանը լուրջ ներդրումների խնդիր է ունենալու, ինչը կազդի ռուբլու փոխարժեքի վրա։ Հայաստանը մեծ կախվածություն ունի ՌԴ֊ի տնտեսությունից, մենք տարեկան 867 միլիոն դոլարի ապրանք ենք արտահանում, եւ արտահանում ենք վերջնական սպառման ապրանքներ։ Եթե Ռուսաստանի տնտեսության աճը դանդաղի, ապա մեր արտահանումը կնվազի, բացի դա այն նաեւ կթանկանա։ Մենք նաեւ տարեկան 867 միլիոն դոլարի տրանսֆերտներ ենք ստանում Ռուսաստանից, դա դրսից եկող գումարների մոտավորապես 41%֊ն է»։
Տնտեսագետը նաեւ նշեց, որ, եթե եվրոպական այլ երկներ էլ խառնվեն հակամարտությանն, ապա հնարավոր է վերածվի համաշխարհային տնտեսական մեծ ճգնաժամի։

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է