Ներքին 1 ամիս առաջ - 11:37 15-10-2026

ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարությունները ստորագրել են 2027 թվականի համատեղ աշխատանքային պլան

ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները 2027 թվականի աշխատանքային ծրագիր են ստորագրել՝ Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ընթացքում։ Այս մասին հայտնել է Ղրղզստանի պաշտպանության նախարարությունը։

«Պաշտպանության նախարարների խորհրդի նիստի արդյունքներով ստորագրվել են համաձայնեցված փաստաթղթեր, որոնք արտացոլում են 2026 թվականի աշխատանքի արդյունքները, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի՝ 2027 թվականի աշխատանքային ծրագիրը», — ասվում է հաղորդագրության մեջ։

Նիստի մասնակիցները նաև լսել են գործընկերների զեկույցները՝ Բելառուսի զինված ուժերում մարտական պատրաստության պլանավորման փորձի, Ռուսաստանի զինված ուժերում հատուկ ռազմական գործողության փորձը հաշվի առնելով մարտական պատրաստության կազմակերպման, Տաջիկստանի զինված ուժերի զորավարժությունների անցկացման պրակտիկայի, ինչպես նաև ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին Ղազախստանի զինված ուժերի մասնակցության փորձի վերաբերյալ։

«Հետագա աշխատանքների ընթացքում նիստի մասնակիցները քննարկել են ժամանակակից մարտական գործողությունների ընթացքում ինժեներական ապահովման խնդիրների լուծման նպատակով անօդաչու համակարգերի և ռոբոտատեխնիկական համալիրների գործնական կիրառման հարցերը, ինչպես նաև հարձակողական և պաշտպանական գործողությունների իրականացման ընթացքում անօդաչու թռչող սարքերի մարտական կիրառման փորձը», — նշվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

22:31 Գյումրիում պայթյունի հետևանքով  45-ամյա տղամարդ է մահացել
19:44 Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջը
22:18 Խորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվեի օգտին․ Նիկոլ Փաշինյան
23:28 Ռուսաստանում ևս կներդրվի IMEI միասնական համակարգ
15:06 Դավիթ Համբարձումյանին կարելի է ճանաչել որպես քաղբանտարկյալ․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
14:35 Փորձ է արվում ձևավորել թերուս հասարակություն, որն ավելի հեշտ է կառավարվում. Նարինե Դիլբարյանը՝ բուհ ընդունվելու նախագծի մասին
14:41 Նոր Սահմանադրությունը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան՝ իր բովանդակությամբ. Ռոբերտ Քոչարյան
15:04 Հույս ունենք՝ 2027-ին նոր միջnւկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Փաշինյան
20:16 Բրյուսովի համալսարանի ավելի քան 3000 ուսանող է ստորագրել բուհերի միավորման դեմ
20:47 Տիգրան Գաբրիելյանը կնշանակվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար