Ներքին 1 ամիս առաջ - 10:47 15-10-2026

Կառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը կճանաչի հանրային գերակա շահ

Կառավարությունն այսօր հանրային գերակա շահ կճանաչի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը։ Որոշման նախագիծը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում։

Որոշման հիմնավորումների համաձայն՝ «հանրության գերակա շահի սկզբունքը թույլ է տալիս պետությանը միջամտել, երբ վտանգվում է քաղաքացիների անխափան և անվտանգ ծառայություն ստանալու իրավունքը»։

ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցվել է մոտ մեկ տարի առաջ։ Կառավարությունն առաջարկել է իր հետ համաձայնեցված կարգով օտարել ընկերության բաժնետոմսերը։ Ավելի վաղ միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր կապիտալ»-ին ՀԷՑ-ի համար կառավարությունն առաջարկել էր 380 000 դոլար։ Կառավարությունը համաձայնել էր 23.3 մլրդ դրամ առաջարկել ՀԷՑ-ի բաժնետոմսերի համար, պայմանով, որ Սամվել Կարապետյանը վերադարձներ վերջին տասը տարիների շահութաբաժինները՝ 23 մլրդ 158 միլիոնը։ «Տաշիր կապիտալ»-ն առաջարկը «ծիծաղելի ու անտրամաբանական» էր որակել։
«Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը, իրենց բնույթով, հանդիսանում են ռազմավարական ենթակառուցվածք, որի գործունեության խափանումը կարող է առաջացնել լայնածավալ սոցիալական, տնտեսական և անվտանգային հետևանքներ։ Հետևաբար պետությունն ունի ոչ միայն իրավունք, այլև սահմանադրաիրավական պարտականություն՝ միջամտելու այն դեպքերում, երբ առկա է պետության ու հասարակության անվտանգության ապահովման անհրաժեշտություն», - նշված է ՀԷՑ-ը գերակա շահ ճանաչելու՝ Կառավարության որոշման հիմնավորումներում։

Կառավարության այս որոշմամբ դեռ Կարապետյաններին գերակա շահ ճանաչելու դիմաց փոխհատուցման չափ չի սահմանվում, սակայն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շեշտել է, որ օտարվող սեփականության դիմաց փոխհատուցում տրամադրելու ընթացքում պետական բյուջեում կարող են նախատեսվել եկամուտների ու ծախսերի ավելացում կամ նվազում։

Եթե Սամվել Կարապետյանի ընտանիքը չհամաձայնի փոխհատուցման առաջարկվելիք չափին, կարող է այն վիճարկել դատարանում։

Ամենից շատ դիտված

22:31 Գյումրիում պայթյունի հետևանքով  45-ամյա տղամարդ է մահացել
19:44 Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջը
22:18 Խորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվեի օգտին․ Նիկոլ Փաշինյան
23:28 Ռուսաստանում ևս կներդրվի IMEI միասնական համակարգ
15:06 Դավիթ Համբարձումյանին կարելի է ճանաչել որպես քաղբանտարկյալ․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
14:35 Փորձ է արվում ձևավորել թերուս հասարակություն, որն ավելի հեշտ է կառավարվում. Նարինե Դիլբարյանը՝ բուհ ընդունվելու նախագծի մասին
14:41 Նոր Սահմանադրությունը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան՝ իր բովանդակությամբ. Ռոբերտ Քոչարյան
15:04 Հույս ունենք՝ 2027-ին նոր միջnւկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Փաշինյան
20:16 Բրյուսովի համալսարանի ավելի քան 3000 ուսանող է ստորագրել բուհերի միավորման դեմ
20:47 Տիգրան Գաբրիելյանը կնշանակվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար