Թեհրանը մտադիր չէ անվերջ շարունակել պատերազմը և բանակցություններ վարել Պարսից ծոցի տարածաշրջանում հակամարտության կարգավորման շուրջ, եթե դրանք արդյունք չեն տալիս։
Այս մասին հայտարարել է Իրանի միապալատ խորհրդարանի՝ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Երբ ասում ենք, որ Իրանը և՛ կռվում է, և՛ բանակցություններ վարում, նկատի չունենք անվերջ պատերազմ կամ անընդհատ բանակցային գործընթաց»,- Ղալիբաֆի խոսքերը մեջբերել է Tasnim գործակալությունը։
Մեջլիսի նախագահի խոսքով՝ Իրանի իշխանությունները նկատի ունեն, որ Իսլամական Հանրապետությունը «շարունակում է պայքարը՝ ստիպելու հակառակորդին կա՛մ զիջել իրանական ժողովրդի պահանջներին, կա՛մ ընդունել իր պարտությունը»։