Սպորտ 54 րոպե առաջ - 19:20 10-10-2026

Հենրիխ Մխիթարյան․ «Գումարը երբեք ինձ համար առաջնային նպատակ չի եղել, ֆուտբոլ խաղացել եմ երազանքներիս համար»

«Հայրիկիս գործը շարունակելու պատասխանատվություն զգում էի, սակայն ընտանիքիս անդամների կողմից որևէ ճնշում չի եղել ինձ վրա։

Ոչ ոք ինձ չի ասել, որ պարտավոր եմ ֆուտբոլիստ դառնալ. ասում էին՝ ապրես, որ հորդ գործը շարունակում ես, բայց երբեք այնպիսի զգացողություն չի եղել, որ պարտավոր եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ»,- մանկության հուշերով է կիսվել և ֆուտբոլում իր առաջին քայլերի մասին պատմել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Միշտ երազել եմ, ցանկությունս եղել է հենց ֆուտբոլ խաղալ, որովհետև ես սիրել եմ ֆուտբոլ խաղը. ոչ թե սպորտաձևը, այլ հենց խաղը»․- նշել է Մխիթարյանը։

Նա պատմել է նաև՝ իրեն միշտ հաճելի էր տեսնել հոր՝ Համլետ Մխիթարյանի մասնակցությամբ տեսանյութերը․
«Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են եղել նրա հետ։ Տանը միշտ փորձում էի տեսաերիզներով դիտել նրա մարզումներն ու հանդիպումները, և տեսնելով այն, ինչ երբեք չէի տեսել, յուրահատուկ զգացողություններ էին առաջանում։

Հորս հետ կապված դրվագները մինչ օրս հիշում եմ։ Շատ կուզեի նրա հետ ավելի շատ ժամանակ անցկացնել, ավելի շատ բաներ սովորել, խորհուրդներ լսել։ Ցավոք, չստացվեց, ու միշտ մտածում եմ, որ եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է, որ ես ֆուտբոլիստ չդառնայի։ Այսինքն՝ հնարավոր է՝ Ֆրանսիայից չվերադառնայինք, ֆուտբոլով չզբաղվեի և չունենայի այդ կիրքն ու մեծ ցանկությունը ֆուտբոլիստ դառնալու»,- ասել է Մխիթարյանը։

Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլում իր սկզբունքների մասին է նաև խոսել․

«Գումարը երբեք ինձ համար առաջնային նպատակ չի եղել։ Խաղացել եմ ֆուտբոլ ամբիցիաներիս, նպատակներիս և մանկուց ունեցած երազանքներիս համար»,- նշել է նա։

Անցած ուղին վերհիշելով՝ Հենրիխ Մխիթարյանը նշել է նաև՝ չի ափսոսում ոչնչի համար․
«Ափսոսալու ոչինչ չունեմ»։

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը
20:25 Ճտերն աշնանն են հաշվում. ես չեմ պարտվել, Փաշինյանը չի հաղթել. Սամվել Կարապետյան
21:37 Սպիտակ տան հանդիպումից հետո Սյուզան Դելի արտաքինը հայտնվել է համացանցի ուշադրության կենտրոնում
20:30 Արտետան դարձել է աշխարհի երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչը․ առաջատարը Ինձագին է