Սպորտ 2 տարի առաջ - 16:42 25-12-2023

Տարվա լավագույն հայ ֆուտբոլիստը․ Հենրիխ Մխիթարյան

2023 թվականը հայկական ֆուտբոլի լեգենդ Հենրիխ Մխիթարյանի համար հակասական էր։ Ճիշտ է՝ նրա թիմը պարտվեց Չեմպիոնների լիգայի եզրփակչում, սակայն Հենրիխի և ընկերների ելույթները մի շարք փորձագետներ հիանալի են որակում։

Նախ, «Ինտերն» արեց անհավանականը՝ հասնելով եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ, իսկ այդ գործում Մխիթարյանի դերը շատ մեծ է։ Միայն թե չարաբաստիկ վնասվածքը խանգարեց հայ կիսապաշտպանին ինչպես հարկն է մոտենալ կարևորագույն խաղին։

Ավարտվող տարվա ընթացքում Մխիթարյանն իր թիմի հետ կարևոր նվաճման հասավ՝ տիրանալով Իտալիայի Գավաթին, իսկ առաջնությունում վստահ քայլերով գնում է դեպի Սկուդետոն։

ՀՖՖ որդեգրած քաղաքականությունը, փաստորեն, նաև ֆուտբոլի միջոցով Հայաստանն աշխարհին ներկայացնելն է։ Հենրիխն այդ առումով անում է տասնապատիկ ավելին, քան ՀՖՖ-ն իր բոլոր-բոլոր լծակներով։

Տարեվերջին կայացած ՀՖՖ ժողովից և նախագահի ընտրությունից առաջ էլ Հենրիխն աջակցեց իր նախկին թիմակցին՝ Արաս Օզբիլիսին, ինչը ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստը դեմ է ֆուտբոլային գործող ղեկավարությանը։

2023-ի ընթացքում 34-ամյա Հենրիխը պարզապես ֆանտաստիկ էր։ Իտալական մամուլը գրում է, որ միլանյան ակումբը պատրաստվում է իր առանցքային ֆուտբոլիստներից մեկի հետ երկարաձգել պայմանագիրը։ Երկրորդ շնչառությամբ փայլուն ֆուտբոլ խաղացող Հենրիխ Մխիթարյանն, անխոս, Հայաստանի 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստն է։

Իհարկե, չնչին հնարավորության դեպքում ՀՖՖ-ն չէր ներառի նրա անունը հավակնորդների շարքում, բայց ընտրության արդյունքների վրա այս կառույցը ազդել կարող է․ թերևս դա միակ բանն է, որը նրանց մոտ լավ է ստացվում։

Արման Առաքելյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում