87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Արտաքին 1 ամիս առաջ - 17:25 09-10-2026

«ԱՊՀ+Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափը պետք է ստեղծվի որպես ճկուն և արդյունավետ մեխանիզմ. Փեզեշքիան

«ԱՊՀ+Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափը պետք է ստեղծվի որպես ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար: Այս մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Թուրքմենստանում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած ելույթում:

««Անկախ պետությունների համագործակցության երկրներ + Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափը պետք է ստեղծվի որպես ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար»,- ասել է նա։

Փեզեշքիանը հավելել է, որ տարածաշրջանային դիվանագիտությունը պետք է դառնա ճգնաժամերի կառավարման, կապի պահպանման, հակամարտությունների տարածման կանխարգելման և գործնական համագործակցության ակտիվացման գործիք։

Նրա խոսքով՝ Իրանը ցանկանում է կապեր, այլ ոչ թե ֆրագմենտացիա, համագործակցություն՝ կործանարար մրցակցության փոխարեն, փոխկախվածություն՝ միակողմանի կախվածության փոխարեն, և անվտանգություն՝ հիմնված վստահության և ընդհանուր շահերի վրա, սպառնալիքների վրա հիմնված անվտանգության փոխարեն:
Նա նշել է, որ Իրանը «դարպաս» է, որը միացնում է Կենտրոնական Ասիան բաց ծովին, իսկ երկրի նավահանգիստները Պարսկական և Օմանի ծոցերում մուտք են ապահովում դեպի Հարավային Ասիա, Աֆրիկա և Եվրոպա։

Փեզեշքիանն ընդգծել է, որ «Հյուսիս-Հարավ» և «Արևմուտք-Արևելք» միջանցքները մրցակիցներ չեն, այլ միասնական տարածաշրջանային ցանցի տարրեր։ Ավարտին նախագահը հույս է հայտնել, որ այս գագաթնաժողովը կդառնա գործնական քայլ մի տարածաշրջանի ձևավորման ճանապարհին, որտեղ Միջին Ասիան, Հարավային Կովկասը և Իրանը կներկայացնեն ոչ թե ցրված տարածությունների համախումբ, այլ համագործակցության միասնական ցանցի մաս։