Ուղիղ եթեր
Արտաքին 16 րոպե առաջ - 13:19 23-11-2026

Մոսկվան, Վաշինգտոնն ու Կիևը կրկին բանակցությունների սեղանի շուրջ կնստեն․ Պեսկով

Եռակողմ բանակցությունների հերթական փուլը պետք է կայանա առաջիկայում, սակայն հանդիպման կոնկրետ ժամկետները դեռ համաձայնեցված չեն։

Այս մասին նոյեմբերի 23-ին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Հանդիպումը շուտով կլինի, բայց ժամկետների առումով առայժմ որևէ հստակություն չկա», — ասել է Պեսկովը «ՌԻԱ Նովոստի»-ին։

Հակամարտության կարգավորման շուրջ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները տեղի են ունեցել Աբու Դաբիում՝ նոյեմբերի 10–11-ին։ Առաջին քննարկումները կայացել են նոյեմբերի 10-ին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, հայտարարել է, որ առաջին փուլն անցել է կառուցողական մթնոլորտում։

Երկրորդ փուլն ավարտվել է նոյեմբերի 11-ին։ Հանդիպումը տևել է երկու ժամից պակաս։

Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ Մոսկվան և Կիևը պայմանավորվել են գերիների նոր լայնածավալ փոխանակման շուրջ։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի