Ուղիղ եթեր
Ներքին 8 րոպե առաջ - 13:27 23-11-2026

Սահմանադրության հանրաքվեում «այո»-ի ապահովման ռազմավարությունը կունենա երեք հենասյուն․Արփինե Հովհաննիսյան

ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սահմանադրության տեքստին ու դրա բոլոր դետալներին իրավական անդրադարձ կատարելու եմ տարբեր ձևաչափերով, որոնց մասին առաջիկայում կիրազեկեմ:

Հիմա ուզում եմ արձանագրել ընդամենը մեկ բան. եթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա։
Առաջին՝ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ։

Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն», որի ընդունումը կապվելու է խաղաղության հաստատման, պետականության հարատևության և երկրի ապագայի հետ։

Երկրորդ՝ ԸՆՏՐԱԿԱՆ և ՎԱՐՉԱԿԱՆ։ Ընտրական ցուցակների այսպես կոչված մաքրում, ընտրելու իրավունք ունեցող անձանց շրջանակի սահմանափակումներ և այլ մեխանիզմներ, որոնք կարող են ազդել հանրաքվեին մասնակցության ցուցանիշների և անհրաժեշտ ձայների շեմի ապահովման վրա։

Երրորդ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ։ Ընդդիմության վերջնական ապալեգիտիմացում, շարունակական թիրախավորում, ֆինանսավորման աղբյուրներից զրկում և քաղաքական մրցակցության հնարավորությունների առավելագույն սահմանափակում»։

Ամենից շատ դիտված