Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ խաղաղության առաքելություններով հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արիե Լայթսթոունի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են «ԹՐԻՓՓ» նախագծի իրականացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը՝ անդրադառնալով նաև այսօր Սյունիքի մարզում երկաթուղու նախագծի իրականացման աշխատանքների մեկնարկին։
Զրուցակիցները դրական են գնահատել «ԹՐԻՓՓ» երկաթուղու, ճանապարհային և էներգետիկ ենթակառուցվածքների վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները՝ ընդգծելով դրանց կարևորությունը հետագա աշխատանքների, այդ թվում՝ շինարարության մեկնարկի նախապատրաստման տեսանկյունից։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև «ԹՐԻՓՓ» զարգացման ընկերության հիմնադրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և արձանագրված առաջընթացի շուրջ։
Այս համատեքստում ընդգծվել է բաժնետիրական համաձայնագրի և ընկերության կանոնադրության շուրջ բանակցությունների ավարտի կարևորությունը։
Հանդիպման ավարտին ձեռք են բերվել պայմանավորվածություններ: