87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Արտաքին 13 րոպե առաջ - 18:44 23-11-2026

Իրաքի հյուսիսում PKK-ն լքել է ևս 14 ապաստարան

Իրաքի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK), որը Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն է համարվում, նոյեմբերի 18-ին լքել է ևս 14 ապաստարան։ Սա Թուրքիայի նախաձեռնած՝ PKK-ի զինաթափման և հակամարտության ավարտին ուղղված գործընթացի շրջանակում հերթական քայլն է։

Թուրքիայի անվտանգության աղբյուրների փոխանցմամբ՝ քուրդ զինյալները լքել են Հաքուրքի շրջանում գտնվող 14 ապաստարան, որոնք օգտագործվել են զինյալների տեղակայման և այլ նպատակներով։

Թուրքիայի պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ լքված տարածքներում գտնվող քարանձավներն ու ապաստարանները կդարձվեն օգտագործման համար ոչ պիտանի՝ դրանց հետագա օգտագործումը կանխելու նպատակով։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 8-ին, հայտնի էր դարձել, որ PKK-ն լքել է Իրաքի հյուսիսում՝ Մետինա և Բազե շրջաններում գտնվող ևս 4 ապաստարան։

Թուրքական մամուլը սա գնահատել է որպես առաջընթաց քրդերի զինաթափման գործընթացում։ Համոզմունք կա, որ այդ գործընթացի հաջող ավարտը կարող է նպաստել Թուրքիայի և տարածաշրջանի անվտանգության ու կայունության ամրապնդմանը, ինչպես նաև զինված հակամարտության վրա ծախսվող ռեսուրսների՝ երկրի զարգացմանն ու տնտեսական բարեկեցությանը ծառայեցնելուն։

Ermenihaber