Ուղիղ եթեր
Արտաքին 46 րոպե առաջ - 18:43 05-10-2026

Մենք հասել ենք պատմական հաջողության. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սոցիալական մեդիայում արած գրառմամբ հայտնել է, որ Թուրքիան արտահանման ոլորտում գրանցել է ռեկորդային ցուցանիշներ:

Տարվա առաջին ինը ամսում արտահանումը հասել է 211 մլրդ դոլարի, ինչը 5.2%-ով գերազանցում է 2025-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները։

Էրդողանը շեշտել է այն իրողությունը, որ չնայած տարածաշրջանում տեղի ունեցող պատերազմներին և ճգնաժամերին, Թուրքիան շարունակում է առաջ շարժվել զարգացման և աճի իր ուղով:

«Մենք հասել ենք պատմական հաջողության՝ գերազանցելով արտահանման ռեկորդը 2026 թվականի առաջին հինգ ամսում։ Մեր տարեկան արտահանումը հասել է մինչ օրս ամենաբարձր մակարդակին՝ 287.3 մլրդ դոլար»,- գրել է Էրդողանը։

Ըստ Էրդողանի՝ սեպտեմբերյան արտահանումը ևս հասել է ռեկորդային մակարդակի։
«Սեպտեմբերին մենք հասել ենք Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ սեպտեմբեր ամսվա ամենաբարձր արտահանման ցուցանիշին՝ 26 մլրդ դոլար»։

Ըստ A Haber-ի հրապարակած վիճակագրության՝ Թուրքիայի արտաքին առևտրի դեֆիցիտը նվազել է 24.8%-ով։ Ներկայումս այն կազմում է 5.232 մլրդ դոլար: Արտահանման և ներմուծման հարաբերակցությունը նախկինում կազմում էր 76.4%, իսկ այժմ՝ 83.2%: Ընդհանուր աճը կազմել է 6.8%:

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
20:02 Որոշ երկրներ փորձում են վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ․ Մեդվեդև
20:20 Մերցը Կիևում հայտարարել է Ուկրաինային 1,35 մլրդ եվրոյի օգնության նոր փաթեթի մասին
21:17 ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ երկխոսության շարունակության մասին
23:47 OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել` քննադատելով ընկերությանը
21:50 Թրամփի վարկանիշը լատինաամերիկացի ընտրողների շրջանում ընկել է մինչև 27%
22:22 Երևանում սոսիները ծանրագույն վիճակում են. Քրիստինա Վարդանյան
19:44 Հեգսեթը չի բացառել Եվրոպայից ԱՄՆ զորքերի մի մասի տեղափոխումը Արևմտյան կիսագունդ