Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 11:58 18-10-2025

Պատմական Հայաստանը մեզ ասում է՝ Ձեր ունեցած պետությունը մի դարձրեք պատմական Հայաստանի մաս. Փաշինյան

Պատմական Հայաստանը մեզ ասում է՝ Ձեր ունեցած պետությունը մի դարձրեք պատմական Հայաստանի մաս։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մի րոպե մի բան ասեմ» շարքի 8–րդ տեսանյութում։

«Ի՞նչ դաս է մեզ տալիս մեր պատմությունը: Մեր պատմությունը մեզ ասում է՝ մի՛ կրկնեք ինձ, իսկ նրան չկրկնելու համար մենք պետք է կարդանք, մենք պետք է սովորենք, պետք է սերտենք մեր պատմությունը:

Եկեք ի վերջո խոստովանենք, որ մենք շատ խոսում ենք մեր պատմությունից, բայց շատ չենք կարդում մեր պատմությունը:

Ի՞նչ է ասում մեզ պատմական Հայաստանը:

Պատմական Հայաստանը մեզ ասում է՝ ձեր ունեցած պետությունը՝ ՀՀ-ն, մի՛ դարձրեք պատմական Հայաստանի մաս, և հետևաբար, Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և Չորրորդ հանրապետության գաղափարը բխում են հայ ժողովրդի պատմությունից, բխում են պատմական Հայաստանի ուղերձների սերտումից»,- ասել է նա տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում