Արտաքին 1 ամիս առաջ - 11:49 05-10-2026

Հովազի հարձակման հետևանքով Հնդկաստանում վեց մարդ է տուժել

Հնդկաստանի Չհատիսգար նահանգի Մահասամունդ շրջանում հովազը ներխուժել է գյուղական տուն և հարձակվել ընտանիքի վեց անդամների վրա։ Այս մասին հայտնում է Times of India-ն։

Ընտանիքի անդամներին հաջողվել է կենդանուն փակել սենյակներից մեկում։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները, անտառային ծառայության աշխատակիցներն ու փրկարարները քնեցրել են հովազին և դուրս բերել տնից։

Տուժածները հոսպիտալացվել են, նրանցից երեքը ծանր վնասվածքներ են ստացել։ Թերթի փոխանցմամբ՝ դեպքից մեկ օր առաջ մոտակա անտառում հովազը հարձակվել էր նաև մի տղամարդու վրա։