Արտաքին 1 ամիս առաջ - 08:02 05-10-2026

Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ կմնան բողոքի ցույցերի պատճառով

Երկուշաբթի օրը ֆրանսիական ավելի քան 400 դպրոց կմնա փակ։ Կառավարությունը շեշտել է, որ ավագ դպրոցի աշակերտների զանգվածային բողոքի ցույցերը անհնար են դարձրել կրթական հաստատություններում բավարար անվտանգության ապահովումը։ Ավելին, անցյալ շաբաթ տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ավելի քան երկու տասնյակ դպրոցներ այրվել և թալանվել են։ Գրում է euronews-ը։

Կառավարության տվյալներով՝ անցյալ երկուշաբթի օրվանից ի վեր բողոքի ցույցերից տուժել են 170 ուսանողներ և կրթական համակարգի 78 աշխատակիցներ, իսկ ավելի քան 5000 մարդ, որոնց մեծ մասը անչափահասներ են, ձերբակալվել է։

Ֆրանսիացի ավագ դպրոցի աշակերտները բողոքում են դպրոցական համակարգի թերությունների դեմ, առաջին հերթին՝ ծախսերի կրճատման դեմ, որը հանգեցնում է ուսուցիչների պակասի, դպրոցական օրերի երկարացման, վատ կահավորված դասարանների և դպրոցական շենքերի «սանիտարական քայքայման»։

Փարիզի արվարձաններում սկսվեցին բողոքի ցույցեր՝ ծայրահեղ ձախ քաղաքական ուժերի բացահայտ աջակցությամբ։ Բողոքի ցույցերը արագ տարածվեցին ամբողջ երկրով մեկ, և որոշ դեպքերում բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների, ինչը ստիպեց ոստիկանությանը ուժով պատասխանել։ Ներքին գործերի նախարարությունը անկարգությունները հրահրելու համար մեղադրում է ծայրահեղական շարժումներին։

Ամենից շատ դիտված

15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
12:52 Իմ անցած ճանապարհն անցնելու համար ձեզնից 3 կենսաբանական կյանք կպահանջվի. Ղազարյանը-Անդրեասյան բանավեճ՝ ԱԺ-ում
16:06 Շնորհավոր ծնունդդ, ուժեղ տղա՛․ Առուշ Առուշանյանը շնորհավորել է հոր ծննդյան օրը
17:40 Անձնական հարց է, ավել բան չենք կարող ասել․ նոր մանրամասներ՝ Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին ծեծելու դեպքից
18:00 Կա՛մ «Գողականի մասին» օրենքն ընդունեք, կա՛մ ժարգոնից հրաժարվեք
11:00 Փաշինյանի գլխավորությամբ Կառավարության նիստ է ընթանում. ՈւՂԻՂ
21:20 Դատարանը տնային կալանք է կիրառել «Օշականցի Գևորիկի» և «Զապի» նկատմամբ
08:48 «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ»
14:11 Դուք եղկելի եք. Եռաբլուրը մանրադրամ սարքողներին սատկացնելու եմ. Փաշինյան
16:44 Մեքենաներս ջարդուխուրդ եղան էս ճամփեքին, գոնե ավազ կամ շեբեն լցնեն. գյուղացի

Ձեզ գուցե հետաքրքրի