Ուղիղ եթեր
Արտաքին 41 րոպե առաջ - 21:22 02-10-2026

G7-ի երկրները պայմանավորվել են չսահմանափակել էներգակիրների արտահանումը

«Մեծ յոթնյակի» երկրները վերահաստատել են միավորման անդամների միջև էներգակիրների և էներգետիկ արտադրանքի արտահանման սահմանափակումներ չկիրառելու պարտավորությունը։

Այս մասին ասվում է տեսակոնֆերանսի արդյունքներով G7-ի առաջնորդների ընդունած համատեղ հայտարարության մեջ։

«Մենք կրկին վերահաստատում ենք G7-ի երկրների միջև էներգակիրների և էներգետիկ արտադրանքի արտահանման սահմանափակումներից զերծ մնալու մեր պարտավորությունը և կոչ ենք անում բոլոր արտադրողներին զերծ մնալ այնպիսի արգելքներ սահմանելուց, որոնք կարող են խորացնել լարվածությունը շուկայում»,- ասվում է փաստաթղթում։

Որոշումն ընդունվել է նավթի շուկայում գների կտրուկ աճի և բարձր տատանողականության պայմաններում։ Հանդիպման արդյունքներով G7-ի առաջնորդները նաև պայմանավորվել են Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) միջոցով չորս ամսվա ընթացքում համակարգված կերպով շուկա հանել պահուստներից 100 մլն բարել նավթ և նավթամթերք։

Դիզելային վառելիքի զգալի ծավալները նախատեսվում է շուկա հանել առաջին 20 օրվա ընթացքում։