Ուղիղ եթեր
Արտաքին 52 րոպե առաջ - 16:31 02-10-2026

11 տարվա աշխատանքից հետո Գի Պարմելենը կհեռանա Շվեյցարիայի կառավարությունից

Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը հայտնել է, որ 2026 թվականի վերջին կհեռանա Դաշնային խորհրդից՝ կառավարությունում 11 տարի աշխատելուց հետո։ Այս մասին հոկտեմբերի 2-ին հայտնել է Neue Zürcher Zeitung (NZZ) թերթը։

«Գի Պարմելենը հրաժարական է տալիս, և նրա հետ միասին Շվեյցարիան կորցնում է ճգնաժամերի հարցերով իր լավագույն նախարարին», — նշվել է հրապարակման մեջ։

Պարմելենը որոշումը բացատրել է ավելի երիտասարդ սերնդին տեղ զիջելու ցանկությամբ։ Նրա խոսքով՝ կառավարությանը նոր ուժեր են պետք, հատկապես աշխարհաքաղաքական դժվարությունների շրջանում։ Քաղաքական գործիչը մտադիր է պաշտոնը թողնել տարեվերջին՝ Շվեյցարիայի նախագահի պաշտոնում իր երկրորդ ժամկետի ավարտից հետո։

Պարմելենը նաև ընդգծել է, որ հրաժարականի որոշումը կապված չէ իր առողջական վիճակի հետ։ Բացի այդ, նա 2016 թվականից Դաշնային խորհրդի անդամ է, իսկ 2019 թվականից ղեկավարում է Տնտեսության, կրթության և հետազոտությունների դաշնային դեպարտամենտը։