Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 15:56 28-06-2021

«Ինձ աշխատանքից ազատել են միայն նրա համար, որ դաշնակցական եմ». Շիրակի մարզպետն աշխատանքից ազատել է 3 տնօրենի

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի որոշմամբ աշխատանքից ազատվել են Գյումրիի թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Այվազ Սուքիասյանը, Գյումրիի թիվ 38 դպրոցի տնօրեն Արփինե Նիկողոսյանը եւ Գեղանիստի դպրոցի տնօրեն Կարինե Ղազարյանը։

NEWS.am-ի հետ զրույցում դպրոցի արդեն նախկին տնօրեն Արփինե Նիկողոսյանը պատմեց, որ իր համար անակնկալ է եղել այդ որոշումը. «Ընտրություններից առաջ ինձ կանչեցին պատահաբար, ու աշխատանքից ազատվելու որոշումը տվեցին։ Որեւէ պատճառաբանություն չհայտնեցին։ Իմ կարծիքով՝ սա քաղաքական հետապնդում է իմ նկատմամբ, որովհետեւ ինձ ազատել են միայն նրա համար, որ դաշնակցական եմ»։

Արփինե Նիկողոսյանն ասաց, որ ինքն արդեն մարզպետի այդ որոշումը բողոքարկել է Վարչական դատարան, արդեն վարույթ ընդունվել ու մակագրումն իրականացվել է. «Ես վստահ եմ, որ վերականգնվելու եմ այդ պաշտոնին։ Եթե անգամ Վարչական դատարանով չվերականգնվեմ, ապա գնալու եմ մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան»։

Անդրադառնալով այդ առնչությամբ մարզպետի պատճառաբանություններին՝ դպրոցի նախկին տնօրենն ասաց. «Այդ առնչությամբ մարզպետի պատասխաններն անհեթեթ են։ Նա ասում է՝ այդպես էր պետք, պահի թելադրանքն էր։ Գոնե մեկ անգամ պարոն մարզպետը պետք է հանդիպեր ու հարցներ՝ ով ինչ սխալ է արել»։

Գեղանիստի դպրոցի տնօրեն Կարինե Ղազարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ազատվել է աշխատանից առանց հիմքի. «Որպես որոշման հիմք նշված է, որ անվստահություն են հայտնում։ Արդեն դիմել եմ դատարան»։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում