copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 11:36 29-06-2021

Շվեյցարիայի հավաքականը 67 տարվա մեջ առաջին անգամ դուրս է գալիս խոշոր մրցաշարի 1/4 եզրափակիչ

Շվեյցարիայի հավաքականը դուրս է եկել Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչ՝ հաղթելով Ֆրանսիային (3:3, հետխաղյա 11 մետրանոցներ՝ 5: 4):

Այսպիսով, Շվեյցարիան պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ:

Նշենք, որ 1954 թվականի աշխարհի առաջնությունում շվեյցարացիները դուրս են եկել քառորդ եզրափակիչ:

Եվրո-2020-ի քառորդ եզրափակչում Շվեյցարիան կհանդիպի Իսպանիայի հետ: