Սպորտ 11 ամիս առաջ - 19:39 22-10-2025

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 13:00-ին, (Երևանի ժամանակով), Կաունասի «Ժալգիրիս» Արենայում կկայանա Ֆուտզալի ԵՎՐՈ-2026-ի եզրափակիչ փուլի վիճակահանությունը։ Մասնակցող 16 երկիր կբաժանվի 4 խմբի՝ A-D։ Յուրաքանչյուր խմբի 2 լավագույն հավաքական դուրս կգա փլեյ-օֆֆ։

Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից:

Հյուրընկալող 3 հավաքական՝ Լատվիան, Լիտվան և Սլովենիան, կլինեն համապատասխանաբար A, B և C խմբերում։

1-ին զամբյուղ

Պորտուգալիա (գործող չեմպիոն)
Իսպանիա
Ուկրաինա
Ֆրանսիա

2-րդ զամբյուղ

Խորվաթիա
Իտալիա
Սլովենիա (հյուրընկալող)
Չեխիա

3-րդ զամբյուղ

Լեհաստան
Հայաստան
Վրաստան
Բելառուս

4-րդ զամբյուղ

Բելգիա
Հունգարիա
Լատվիա (հյուրընկալող)
Լիտվա (հյուրընկալող)

1/4 եզրափակիչ

B խմբի հաղթող – A խմբի 2-րդ տեղ
A խմբի հաղթող – B խմբի 2-րդ տեղ
C խմբի հաղթող – D խմբի 2-րդ տեղ
D խմբի հաղթող – C խմբի 2-րդ տեղ

Եզրափակիչը կանցկացվի 2026թ․ հունվարի 21-ից փետրվարի 7-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը որակավորման փուլում անպարտելի էր՝ 5 հաղթանակ, 1 ոչ-ոքի։ Ռուբեն Նազարեթյանի թիմը 6-րդ խմբում 16 միավորով գրավեց առաջին հորիզոնականը և պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին։

Որակավորման փուլի արդյունքները․

Հայաստան – Դանիա՝ 4-3
Ղազախստան – Հայաստան՝ 4‑4
Հայաստան – Ալբանիա՝ 4‑0
Ալբանիա – Հայաստան՝ 1‑5
Դանիա – Հայաստան՝ 1-3
Հայաստան – Ղազախստան՝ 4‑2

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը