Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 13:11 02-10-2026

Տեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից քաղաքացու դիմումի հիման վրա «ՍՄՈՔ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ում (հասցե՝ ք․ Երևան, Կոմիտասի պողոտա 41/73) իրականացվել են վերահսկողական գործողություններ։ Այդ մասին NEWS.am—ին հայտնում են տեսչական մարմնից:

Վերահսկողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «ՍՄՈՔ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ն ծխախոտային արտադրատեսակները, դրանց պատկանելիքները կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները վաճառում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի պահանջի խախտմամբ։

Մասնավորապես տնտեսավարողը ծխախոտային արտադրատեսակների վաճառքն իրականացրել է բաց եղանակով՝ խախտելով Օրենքով սահմանված պահանջները։

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։
Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել է կարգադրագիր հայտնաբերված խախտումները և թերությունները վերացնելու նպատակով։

news.am

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել