Արտաքին 1 ժամ առաջ - 22:05 23-09-2026

Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք

Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք՝ չնայած ռազմավարական նշանակություն ունեցող այդ տարածքի նկատմամբ Իսրայելի հավակնություններին։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

«Մեր ինքնիշխանությունը խախտելու կամ միջազգային իրավունքը ոտնահարելու ցանկացած փորձ կկասեցվի։ Գոլանի բարձունքները կմնան որպես սիրիական տարածք»,- հայտարարել է ալ-Շարաան։

ՄԱԿ-ը պնդում է, որ այդ բարձրավանդակը սիրիական տարածք է, որը գտնվում է իսրայելական ռազմական օկուպացիայի տակ, և 1981 թվականի բռնակցումը ճանաչել է անվավեր։

Ալ-Շարաան ՄԱԿ-ի ամբիոնից իր ելույթն օգտագործել է՝ դատապարտելու Իսրայելի կողմից իր երկրին հասցված բազմակի հարվածները։

«Գրանցվել է 500 ավիահարված, ավելի քան 1200 ներխուժում և 300 ձերբակալություն։ Սա հակասում է այն միտումներին, որոնք մենք տեսնում ենք համաշխարհային մակարդակով», - ասել է Սիրիայի նախագահը։

Այնուամենայնիվ, ալ-Շարաան հույս է հայտնել, որ խաղաղության և անվտանգության հնարավորությունը բաց է նրանց համար, ովքեր ցանկանում են ապրել խաղաղության մեջ՝ արդար խաղաղության, որը պաշտպանում է բոլորի իրավունքները։

Ամենից շատ դիտված

23:39 Սյունիքն Իրանի համար այլևս սեփական աշխարհաքաղաքական անվտանգության կարմիր գիծ է. Այվազյան
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
23:56 Ադրբեջանական կողմը հետաձգել է հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը Երևանում
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով