Ներքին 1 ամիս առաջ - 22:00 13-08-2026

«Անվճար» բժշկության միֆը. ինչպես նախընտրական PR-ը դատարկեց առողջապահության բյուջեն

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանում «անվճար առողջապահություն» կամ «պետպատվեր» հասկացությունները վերջնականապես վերածվում են միֆի: Թեև իշխանությունները փորձում են թաքցնել ֆինանսական ճեղքվածքը, համակարգում առկա բյուջետային սուր դեֆիցիտը թաքցնել այլևս անհնար է: Քաղաքացիներն ամիսներով հերթագրվում են կամ ստիպված են լինում վճարել սեփական գրպանից, իսկ խնդիրն արդեն հասել է երեխաներին:

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ֆինանսական այս ճգնաժամը պատահական չէ: Դրա հիմքում ընկած են նախընտրական շրջանի անհեռատես և չհաշվարկված ծախսերը։

«Սրանք կառավարվող նախընտրական ծախսերն են: Նախընտրական այդ շրջանում, առանց գնահատելու կարիքները, կատարվել են առողջապահական մեծ ծավալի ծառայություններ, և դրա արդյունքում սպառվել են գումարները»,- նշում է փորձագետը՝ շարունակելով․ «Իրենք, հաշվի առնելով այս ռիսկերը, օրենքով ամրագրել են, որ կարող են 6 ամիս քաղաքացիներին հերթագրել, և այսօր քաղաքացիներին ստիպում են հերթագրվել ամիսներով, անորոշ ժամանակով»:

Այն քաղաքացիները, ովքեր չեն կարող ամիսներով սպասել, ստիպված են լինում մուծել աստղաբաշխական համավճարներ. «Գնում են համավճարներ են մուծում, որոնք 2 անգամ ավելի են պետպատվերի գումարից, ապահովագրական գումարից շատ է լինում»:

Պողոսյանի խսքով՝ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ համավճարների համակարգը ներդրվել է անչափահասների բուժսպասարկման ոլորտում։

«Էստեղ ամենացավալին այն է, որ համավճարների կիրառումը այլևս տարածվում է 0-18 տարեկանների վրա, ինչը երբեք չի եղել Հայաստանի Հանրապետությունում: Այսինքն՝ երեխաները, որոնք պետք է ստանան անվճար բժշկական օգնություն և սպասարկում, այսօր նրանց վրա կիրառվում է համավճարների սկզբունքը»,- հայտարարում է Անուշ Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
08:22 Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»
13:15 Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ները ու բեռնատար «Գազել»-ը