Վերջին ձյունը ոչ միայն փլուզեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության միակ արժանիք համարվող ասֆալտապատման ըստ էության միֆը, այլև ստիպեց ուսումնասիրել որոշ փաստաթղթեր։ Այս փաստաթղթերը մեղմ ասած աղմկահարույց չի կարելի չանվանել.
Հաշվեքննիչ պալատի 2024 թվականի եզրակացության համաձայն՝ Տարածքային կառավարման նախարարությունը զանգվածաբար խախտել է ասֆալտի հաստության նորմատիվները։
Մասնավորապես՝ փորձաքննություն անցած և հաստատված 9-ը օբյեկտների նախագծերում 150031 քմ ավազակոպճային հիմքի շերտի հաստությունը սահմանված նվազագույնը 12 սմ-ի փոխարեն ընդունվել է 10 սմ-ը, իսկ 753 քմ-ինը՝ 8 սմ։ Բացի այդ, 2023 և 2024 թվականներին կնքված շինարարական աշխատանքների կատարման 6 պայմանագրերով 230869 քմ ավազախճային հիմքի հաստությունը նվազագույնը 12 սմ-ի փոխարեն սահմանվել է 10 սմ, 55236 քմ սև խճի շերտի հաստությունը նվազագույնը 8 սմ-ի փոխարեն սահմանվել է 6 սմ, 7863 քմ-ինը՝ 4 սմ, իսկ 11140 քմ խճային հիմքը հաստությունը նվազագույնը 15 սմ-ի փոխարեն նախատեսվել է 12 սմ։

Վստահ ենք, որ այս տվյալները ոչ միայն ընթացք չեն ստացել Դատախազության կողմից, այլև գործադիրին ստիպել են սաբոտաժ սկսել Հաշվեքննիչ պալատի նկատմամբ`
պահանջվող տվյալները չտրամադրելով վերջինիս։