Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 16:52 11-08-2026

Ինչ քննարկման է մասնակցել Փաշինյանի դուստրը Արդարադատության նախարարությունում

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանի միջնեկ դուստրը՝ Շուշանը, ներգրավված է արդարադատության նախարարության աշխատանքներում։ Դա է փաստում նախարարության տարածած հոլովակը, որտեղ, նախարարի մասնակցությամբ քնարկմանը ներկա է եղել նաև նա։

Oragir.News-ը Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանից հետաքրքրվեց՝ արդյոք Շուշան Փաշինյանն աշխատանքի՞ է ընդունվել նախարարությունում, ինչին ի պատասխան խոսնակը պատասխանեց, որ նա «Մեկ օր նախարարի հետ» ծրագրին է մասնակցում։

Մեր ճշտող հարցին՝ արդյոք նշված ծրագրին մասնակցում են այն անձինք և ուսանողները, որոնք ցանկանում են ապագայում այդ ոլորտում աշխատանքի՞ անցնել, Մելքումյանը կարճ պատասխանեց, ասելով՝ «պարտադիր չէ»։

«Մեկ օր նախարարի հետ» նախաձեռնությունը ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվող ճանաչողական և կրթական ծրագիր է, որը հնարավորություն է տալիս ուսանողներին մոտիկից ծանոթանալ պետական կառավարման համակարգի աշխատանքին:

Ծրագրի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն լայն հնարավորություններ է բացում պետական համակարգով հետաքրքրված ուսանողների համար։ Ուստի, չի բացառվում, որ մոտ ապագայում Շուշան Փաշինյանին կտեսնենք Արդարադատության նախարարության աշխատակազմում։

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են աշխատանքային հանդիպման լուսանկարներ, որոնցում ներկաների թվում է նաև վարչապետի միջնեկ դուստրը՝ Շուշան Փաշինյանը։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր

Ձեզ գուցե հետաքրքրի