Ներքին Միտք 2 ամիս առաջ - 18:29 05-08-2026

Տուրիստական Դիլիջանի թանկ հողերը մեկնարկային գներով օտարել են. լրագրող

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Տուրիստական Դիլիջանի թանկ հողերը մեկնարկային գներով օտարել են

5 տարում՝ 2021-2026 թվականներին Դիլիջան համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դիլիջանի տարածքային կազմակերպության ղեկավար Դավիթ Սարգսյանը բնակելի և հասարակական կառուցապատման հողամասերի տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր կասկածելի աճուրդներ է անցկացրել։

Նախկինում բենզալցակայանում բենզինի լիցքավորող աշխատած, իր անձնական գործում «սեռ» գրառման դիմաց «արու» գրած, 2021թ․ փետրվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Դ․ Սարգսյանը 2024թ. մայիս-հունիս ամիսներին համայնքային հողերից 1650 քմ՝ հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 11 միլիոն 550 հազար դրամով վաճառել է հարազատ եղբորը՝ Սասուն Սարգսյանին։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այդ առթիվ վարույթ է հարուցել եւ համայնքի ղեկավարի նկատմամբ վարչական տուգանք սահմանել՝ 300 հազար դրամ։

Իր վարչապետության 7-րդ տարում ՝2025թ․-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց համայնքներում ձևական աճուրդներով, էժան գներով հողերի օտարումը թուլյ չտալու մասին։ Սակայն մինչեւ 2020 թվականը պետական կամ համայնքային հող գնելու աճուրդները անցկացվում էին առնվազն 2 հոգու մասնակցությամբ, թեև հաճախ երկրորդ մասնակցի ներկայությունը ձեւական էր լինում՝ զուտ օրենքը չխախտելու համար:

2020թ․-ին Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փոփոխություն է կատարել Հողային օրենսգրքում, ինչի արդյունքում աճուրդ կարող է անցկացվել նաեւ մեկ հոգու մասնակցությամբ: Այդ օրենսդրական փոփոխությունից օգտվում են Ն․ Փաշինյանի կուսակից համայնքապետերը, այդ թվում՝ Դիլիջան համայնքի ղեկավարը, ով բազում աճուրդներ է անցկացրել մեկ մասնակցով։ Համայնքապետ Դ․ Սարգսյանը Դիլիջան քաղաքի հողերը մեկնարկային գնով, ուղղակի վաճառքով օտարում է նաև ընդլայնման ձևով։

Արդյունքում Դիլիջան համայնքի բյուջե չեն մտնում տասնյակ միլիոնավոր դրամներ; Ահավասիկ, օրինակներից մեկը։ Դիլիջանի համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին են դիմել քաղաքացիներ Եվա Կամոյի Իսկանդարյանը, Մարուսյա Արմենի Ամիրջանյանը և Գայանե Ռազմիկի Դիլանյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճղ․ թիվ 91 հասցեի, իրենց սեփականության իրավունքով պատկանող 9008․8քմ հողամասին կից գտնվող (Թբիլիսյան խճղ․ թիվ 77/7 հասցեի) 3800քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրենց օտարելու խնդրանքով:

Դիլիջանի համայնքի ղեկավարը մայիսի 7-ին համայնքի ավագանուն առաջարկություն է ներկայացրել նշված 3800քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով 25 միլիոն 970 հազար 340 դրամ արժեքով օտարել Եվա Իսկանդարյանին, Մարուսյա Ամիրջանյանին և Գայանե Դիլանյանին: Համայնքապետի առաջարկին կողմ են քվեարկել համայնքի ավագանու 12 անդամ։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր

Ձեզ գուցե հետաքրքրի