copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 22:01 05-06-2022

Կարտոֆիլը Երևանում շատ ավելի թանկ է, քան Մոսկվայում, իսկ մյուս քաղաքների համեմատությամբ թանկ է 3-3․5 անգամ

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է հանրապետությունում մայիս ամսվա գների ինդեքսը։ Քանի որ ներքին սպառողական գներին հաճախակի ենք արդրադառնում, այս անգամ համեմատական հարթությունում ներկայացնենք սննդամթերքի գները ԱՊՀ երկրներում, ինչից կարելի է հետևություն անել, թե նախկին խորհրդային մեր համեմատությամբ շատ հետամնաց երկրներում այսօր մարդիկ ինչպես են ապրում․ մեր համեմատությամբ։

Այսպես ուրեմն․ բարձր տեսակի ցորենի ալյուրի 1կգ-ի վաճառքի գինը Երևանում կազմում է 87․5ռուբլի (գները ռուբլով են նշվում, որպեսզի համեմատությունը հասկանալի լինի), Մինսկում՝ մոտ 35 ռուբլի, Ղազախստանի մայրաքաղաք Նոր Սուլթանում՝ ավելի քան 60 ռուբլի, Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեքում՝ 51․4 ռուբլի, Մոսկվայում՝ 60․4 ռուբլի, Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում՝ 109 ռուբլի և Տաշքենդում՝ 49․5 ռուբլի։

Բարձր տեսակի ցորենի հացը Երևանում վաճառվում է 100․9 ռուբլով, Մինսկում՝ 92․5 ռուբլով, Նոր Սուլթանում՝ 58․6 ռուբլով, Մոսկվայում՝ 105․8 ռուբլով, Դուշանբեում՝ 24։

Առանց ոսկորի տավարի մսի միջին գինը մեզանում 529․2 ռուբլի է, Մինսկում՝ 291 ռուբլի, Նոր-Սուլթանում՝ գրեթե 433 ռուբլի, Բիշքեքում՝ 444, Մոսկվայում՝ մոտ 602, Դուշանբեում՝ 410․8, Տաշքենդում՝ 390 ռուբլի։
Սերուցքային կարագը Երևանում վաճառվում է գրեթե 980 ռուբլով, Մինսկում՝ մոտ 591 ռուբլով, Նոր-Սուլթանում՝ 569, Բիշքեքում՝ 401, Մոսկվայում՝ 1104, Դուշանբեում՝ 751, Տաշքենդում 443․6 ռուբլով։

Արևածաղկի ձեթի լիտրը Երևանում վաճառվում է մոտ 192 ռուբլով, Մինսկում՝ 156 ռուբլով, Նոր-Սուլթանում՝ 135, Բիշքեքում՝ 178, Մոսկվայում՝ 137, Դուշանբեում՝ 163, Տաշքենդում՝ 145 ռուբլով։
Թարմ կաթի լիտրը մեզ մոտ արժե 80․6 ռուբլի, Մինսկում՝ 45․7 ռուբլի, Նոր –Սուլթանում՝ 53 ռուբլի, Բիշքեքում՝ 69․6, Մոսկվայում՝ 90․3, Դուշանբեում ու Տաշքենդում 60 ռուբլի։

Մակարոնեղենը Երևանում վաճառվում է կգ-ն միջինացված 147 ռուբլով, Մինսկում՝ 70 ռուբլով, Նոր-Սուլթանում՝112, Բիշքեքում՝ 141․5 ռուբլով, Մոսկվայում՝ 173․5 ռուբլով, Դուշանբեում՝ 54 և Տաշքենդում՝ 79 ռուբլով։
Շաքարավազը Երևանում վաճառվում է 118 ռուբլով, Մինսկում՝ 70 ռուբլով, Նոր-Սուլթանում՝ 73․5, Մոսկվայում՝ 88․5, Դուշանբեում՝ 69, Տաշքենդում՝ 65․6 ռուբլով։
Ձուն մեզանում թերևս վերջին տարիների համար ամենաէժան գնով է վաճառվում։ Տաս հատն արժե գրեթե 118 ռուբլի, Մինսկում այն արժե 77․3 ռուբլի, Մոսկվայում՝ 103, Նոր-Սուլթանում՝ 78․5, Բիշքեքում՝ 93, Դուշանբեում՝ 64, Տաշքենդում՝ 79 ռուբլի։

Կարտոֆիլի վաճառքի գինը Երևանում կազմում է մոտ 73 ռուբլի, Մինսկում՝ 41․5 ռուբլի, Նոր-Սուլթանում՝ 30․7 ռուբլի, Բիշքեքում՝ 40, Մոսկվայում՝ 62, Դուշանբեում՝ 22․5, Տաշքենդում՝ 34․4 ռուբլի։

Երևանի վաճառակետերում գլուխ սոխի գինը կազմում է մոտ 73 ռուբլի, Մինսկում այն վաճառվում է 50 ռուբլով, Նոր-Սուլթանում՝ 28 ռուբլով, Բիշքեքում՝ 36, Մոսկվայում՝ 54, Դուշանբեում՝ 20 և Տաշքենդում՝ 28 ռուբլով։

Գազարի գինը Երևանում 60․6 ռուբլի է, Մինսկում՝ 49, Նոր-Սուլթանում՝ 30, Բիշկեկում՝ 50․4, Մոսկվայում՝ 76․5, Դուշանբեում՝ շուրջ 20 և Տաշքենդում՝ 33․3 ռուբլի։

Սրանք հիմնականում առաջին անհրաժեշտության սնդամթերքի գներն են այս օրերին։ Գրեթե բոլոր սննդատեսակների գծով թանկության առումով Հայաստանը բացարձակ առաջարտարն է։ Մեկ երկուսի դեպքում միայն զիջում է հիմնականում Մոսկվային, որ աշխարհի ամենաթանկ քաղաքներից է։ Հարցը նրանումն է, որ Երևանը գերազանցում է սննդամթերքի գներով թե՛ ներկրվող ապրանքատեսակների առումով և թե՛ տեղում արտադրվողների։ Ահավասիք․ ներկրվողների է սերուցքային կարագը։ Երևանից քիչ ավելի թանկ գնորվ է վաճառվում միայն Մոսկվայում։ Իսկ մնացած բոլոր մայրաքաղաքներում այն 1․5-ից երկու անգամ ավելի էժան է քան մեզանում։ Նույնը շաքարավազի, ձեթի և մյուս ապրանքատեսակների պարագայում։ Ինչ վերաբերում է տեղում արտադրվող սննդատեսակներին․ թարմ կաթը Երևանից թանկ վաճառվում է միայն Մոսկվայում։ Իսկ մնացած բոլոր մայրաքաղաքներում 20-40 ռուբլի ավելի էժան է վաճառվում։

Կարտոֆիլը մեզանում շատ ավելի թանկ է քան Մոսկվայում, իսկ մյուս քաղաքների համեմատությամբ՝ մինչև 3-3․5 անգամ թանկ։

Մինչդեռ Բելոռուսում անցած տարվա տվյալներով միջին աշխատավարձը մեզանից բարձր է 30%-ով, Ղազախստանում՝ 28-29%-ով, ՌԴ-ում՝ 85%-ով։ Մեկ-երկու երկրում է միայն, որ մեզանից ցածր է։

Բելոռուսում աշխատանքային կենսաթոշակը դեռ մեկ տարի առաջ մեզանից բարձր էր 2․3 անգամ, Ղազախստանում՝ 2․4 անգամ, ՌԴ-ում գրեթե 2․7 անգամ, Ուզբեկստանում գրեթե նույն մեր մակարդակն է, Ղրղզստանում աննշան քիչ է մեզանից։
Ընդ որում այս երկրներում այս ընթացքում թե աշխատավարձի, թե կենսաթոշակների վերանայումներ եղել են, մեզանում՝ ոչ։ Հավելած, որ ՌԴ-ն գտնվում է պատերազմական իրավիճակում, Բելոռուսը՝ պասսիվ պատերազմի մեջ է ու այդ երկրներում այս պահին սննդամթերքի գները երբեմն նույնիսկ անգամներով էժան են Հայաստանում գործող գներից։ Եզրակացությունը թողնում ենք ընթերցողին։