Ներքին 3 տարի առաջ - 22:34 10-10-2022

Էժան ես ասում, գիտեն՝ վատն է, թանկ ես ասում, ասում են՝ թանկ է. դիլերները դժգոհում են․ գնորդ չկա

«Ես այդքան շատ չեմ զբաղվում մեքենաների վաճառքով, բայց լսել եմ, որ մեքենաների գնորդների թիվը նվազել է, ես ընդամենը մի քանի մեքենա եմ վաճառում, որ ասեմ՝ զբաղվում եմ այդ գործով, պատճառը գիտեմ, այդպես չէ»։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց Ռաֆայելը, ով դժգոհոմ էր, որ վերջին շրջանում մեքենաների վաճառքը շատ է դժվարացել։

Արմեն Անախասյանն էլ, ով մեքենաների վաճառքի գործակալ է, մեզ հետ զրույցում ասաց, որ գնորդների թվի նվազումը պայմանավորված է մեր և հարևան երկրներում առկա վիճակով։

«Կա այդպիսի տարբերություն, նման իրավիճակի պատճառը մեր և հարևան երկրներում տիրող իրավիճակն է»,- ասաց Անախալյանը։

Հարցին, թե այս իրավիճակը կապում են արդյոք ռուս գնորդների բացակայության հետ, Անախալյանն ասաց. «Ես ռուս գնորդների հետ չեմ էլ աշխատել, ես ներքին շուկայի, մեր հայ գնորդների հետ եմ աշխատել, բայց այս ամենն ազդում է մեր փոքր, բայց համով երկրի վրա»։

Հետաքրքրվեցինք Անախալյանից, թե մեքենաների գնորդների բացակայությունը ազդո՞ւմ է մեքենաների գնի նվազման վրա, պատասխանեց. «Ո՞նց նվազի, դոլարը դարձել է պարսկական պիչենու գին, ինչի համար նվազի մեքենայի գինը, որ գնորդ չկա, ինչքան ուզում ես, նվազեցրու, միևնույնն է։ Փորձել եմ գինը նվազեցնել, չի ստացվում, տարբերություն չկա։ էժան ես ասում, գիտեն՝ վատն է, թանկ ես ասում, ասում են՝ թանկ է։ Երկիր փող չի գալիս․ պատճառը երևի դա է էլի»։

Հարցին, թե այս վիճակը երկա՞ր ժամանակ է ինչ կա՞ պատասխանեցին․ «Դե կլինի մի քանի ամիս, ինչ տարօրինակ վիճակ է շուկայում»։

Էդգար Վարդանյանն էլ Օragir.news-ի հետ զրույցում ասաց. «Չէինք ասի, որ քչացել են, ուղղակի այս վերջին շրջանում՝ կապված Ռուսաստանի, Վրաստանի սահմանի հերթերի հետ, 15-20 օր ռուսական կողմից գնումները նվազել էին։ Մեր գնորդները հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից ու Ղազախստանից են լինում։ Դրա համար, կապված այս վերջի իրավիճակների հետ, գործարքներ չէին անում, ռիսկային է էլի։ Բայց հիմա արդեն կարգավորվում է իրավիճակը, ճանապարները բացվում են»։

Հարցին թե ստեղծված իրավիճակը ազդե՞լ է մեքենաների գնի փոփոխության վրա, ասաց. «Մի փոքր ազդել է, բայց այդքան էական չէ։ Ովքեր որ մի քիչ շտապողականությամբ են վաճառում, մի քիչ էժանացրել են իրենց մեքենաները»,- ասաց Էդգար Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media