«Կարտոլը» թանկ է, ոսպը, հնդկաձավարը թանկ են, ի՞նչ ուտենք․ մի բան ասեք Ձեր հետևորդներին՝ աղքատ, բայց հպարտ պողոսներիս
copy image url

«Կարտոլը» թանկ է, ոսպը, հնդկաձավարը թանկ են, ի՞նչ ուտենք․ մի բան ասեք Ձեր հետևորդներին՝ աղքատ, բայց հպարտ պողոսներիս

Միտք Ներքին 3 տարի առաջ - 12:00 10-06-2022
Տարբեր ժամանակներում բարձր պաշտոններ զբաղեցրած մեր գործիչների մտքի ճկունությունը եւ հնարամտությունը, հիրավի, ազգային ֆենոմեն են՝ հպարտության արժանի։ Հիմա այս Կառավարության «նյու հաուների» հեղինակներից մեկը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է, ով այնքան վստահ հայտարարություններ է անում մեր երկրում տնտեսական լավ վիճակի մասին, որ տպավորություն է՝ կա՛մ մենք ենք Մարսից, կա՛մ ինքը։ Բայց դեռ Քերոբյանին հանգիստ թողնենք կամ գուցե հենց նա օգնի մեզ գլուխ հանել համատարած թանկացումներից եւ պարզապես ապրել։

Մի քանի օր է՝ կարտոֆիլը քաղաքական-հասարակական քննարկումների առարկա է դարձել․ պատճառը գինն է, 1կգ կարտոֆիլը 600-900 դրամ արժե, իսկ հին կարտոֆիլը՝ 400-500 դրամ։ Կարտոֆիլը համարվում է սպառողական զամբյուղի առաջնային ապրանքներից, եւ եթե, օրինակ, սեզոնային մրգերը, բանջարեղենը կարելի է չգնել, սպասել էժանանալուն, ապա առանց կարտոֆիլի բարդ է։ Այստեղ են ասել՝ ականջդ կանչի, Խոսրով Հարությունյան եւ Հակոբ Հակոբյան։ Նախկին ՀՀԿ-ական պատգամավորը, մի առիթով անդրադառնալով թանկացումներին, խորհուրդ էր տվել «կարտոլ» ուտել․ «Պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա, եթե միսը թանկ է կամ էժան, ինքը միևնույն է գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել»: Խոսրով Հարությունյանի «գաղափարախոսությունը» շարունակել էր նրա մեկ այլ գործընկերը՝ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի այն ժամանակվա նախագահ Հակոբ Հակոբյանը․ «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից: Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից: Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»:

Նախորդ իշխանությունների գործելաոճը, երբ գնաճը չեն կարողանում զսպել, նորմալ սոցիալ-տնտեսական պայմաններ չեն կարողանում ապահովել, փոխարենը շռայլորեն խորհուրդներ են տալիս, ժառանգեցին այս իշխանությունները։ Օրինակ՝ էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը, անդրադառնալով խանութներում ոսպի եւ հնդկաձավարի թանկացմանը, դրանց դեմ պայքարելու իր բանաձեւն էր առաջարկել․ «Խուճապի պետք չէ մատնվել։ Եթե տեսնում ենք, որ որոշ ապրանքների գներ բարձրանում են, օրինակ` ոսպինն ու հնդկաձավարինը, ապա որպես սպառողներ մենք կարող ենք ընտրել դրանց այլ փոխարինիչները, որոնք առկա են ու հասանելի են»։

Վահան Քերոբյանը առհասարակ այս թանկացումների մեջ տնտեսական ակտիվություն է տեսնում եւ զբաղված է «մեգածրագրերով», այնպես որ նա մեզ խորհուրդներով դժվար օգնի «կարտոլի» հարցում։ Բայց թերեւս պետք է «խաղաղության դարաշրջան» կառուցող մեր պաշտոնյաներին կտրել կարեւոր գործից եւ հարցնել՝ կարտոլը թանկ է, ոսպը, հնդկաձավարը թանկ են, ի՞նչ ուտենք, մի բան ասեք Ձեր հետեւորդներին՝ աղքատ, բայց հպարտ պողոսներիս։

Ամենից շատ դիտված

20:00 Օրակարգ․ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում․ Հակոբ Բադալյան
21:18 Գյումրիում կալանավորել են 3 անչափաս երեխաների մորը
13:55 Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել. երկու հոգու տեղափոխել են ոստիկանության բաժին
16:21 Երևանում «Զիլ»-ը հարվածել է մոպեդին և մոտ 15 մետր քարշ տվել․ մոպեդավարը հոսպիտալացվել է
23:49 Բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
18:33 ԵՊՀ եպիսկոպոս դեկանին նրա ընկեր ռեկտորը ստիպում է ազատման դիմում գրել
22:49 Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս վերցրեց. նախկին փոխոստիկանապետ
16:05 Չի բացառվում, որ Արցախը նորից հայկական կդառնա
23:34 Այո, անեծքի հասցեատերը խոզերի երամակն է․ Միքայել Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
12:41 Դասալիքը սպանել է ընկերուհուն վարորդական իրավունք ստանալու փորձի համար